https://arm.sputniknews.ru/20230425/akumbnerum-hatuk-gvortsvoghutjunner-kirakanacven-pvokhnakharary-khvosec-verjin-depqi-masin-58713685.html
Ակումբներում հատուկ գործողություններ կիրականացվեն. փոխնախարարը խոսեց վերջին դեպքի մասին
Ակումբներում հատուկ գործողություններ կիրականացվեն. փոխնախարարը խոսեց վերջին դեպքի մասին
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը նշեց, որ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցած հատուկ օպերացիայի առնչությամբ պետք է պարզել` անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։ 25.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-25T12:13+0400
2023-04-25T12:13+0400
2023-04-25T12:30+0400
արփինե սարգսյան
փոխնախարար
ակումբ
խուզարկություն
աժ (ազգային ժողով)
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42313235_0:29:800:480_1920x0_80_0_0_da454be4072df8ba432b2b4dd35b838a.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը` անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։Նշենք, որ սոցցանցերում մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում։ Ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելին, աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է»,-ասաց Սարգսյանը։Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել ակումբներից մեկում իրականացված օպերացիայի ժամանակ, փոխնախարարն ասաց` պետք է պարզել` անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։Եղել են անհամաչափ ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր. ՄԻՊ«Հիմա կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ և համապատասխան արձագանք է լինում»,–ասաց նաՓոխնախարարը վստահեցրեց, որ եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42313235_0:0:712:534_1920x0_80_0_0_3750cb6ed3fa41afff3e7d2ba9339e3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արփինե սարգսյան, փոխնախարար, ակումբ, խուզարկություն, աժ (ազգային ժողով), ոստիկան
արփինե սարգսյան, փոխնախարար, ակումբ, խուզարկություն, աժ (ազգային ժողով), ոստիկան
Ակումբներում հատուկ գործողություններ կիրականացվեն. փոխնախարարը խոսեց վերջին դեպքի մասին
12:13 25.04.2023 (Թարմացված է: 12:30 25.04.2023) Արփինե Սարգսյանը նշեց, որ երևանյան ակումբներից մեկում տեղի ունեցած հատուկ օպերացիայի առնչությամբ պետք է պարզել` անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2023 թվականը ոստիկանության համար թմրամիջոցների դեմ շրջանառության պայքարի տարի է։ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը` անդրադառնալով երևանյան ակումբներից մեկում իրականացված հատուկ օպերացիային։
Նշենք, որ սոցցանցերում մի
տեսանյութ էր տարածվել, ըստ որի` ապրիլի 22–ի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա է իրականացրել Երևանի «Poligraf» ակումբում։ Ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ բոլորին պառկեցրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Ավելին, աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկության համար մերկացվել ոստիկանության բաժնում։
«Այս ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում մեր ծառայության բոլոր ստորաբաժանումների կողմից։ Ակումբները ևս բացառություն չեն, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հատկապես նման հաստատություններում թմրամիջոցների շրջանառության ռիսկը շատ ավելի բարձր է»,-ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով լուրերին, թե ոստիկանների կողմից բռնություն է կիրառվել ակումբներից մեկում իրականացված օպերացիայի ժամանակ, փոխնախարարն ասաց` պետք է պարզել` անհամաչափ ուժի կիրառում եղել է, թե ոչ։
«Հիմա կդժվարանամ ասել՝ համաչա՞փ է եղել ուժի կիրառումը կամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Վստահեցնում եմ, որ ցանկացած դեպքում ունենում ենք հաղորդումներ և համապատասխան արձագանք է լինում»,–ասաց նա
Փոխնախարարը վստահեցրեց, որ եթե հիմքեր լինեն ծառայողական քննության, ապա դա ևս կիրականացվի։