00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան չի փոխվելու. Արևմտյան Հայաստանում քանի՞ հայկական հուշարձան է ավերվել 100 տարում

Բաժանորդագրվել
Արևմտյան Հայաստանում պահպանվել են միայն ժայռափոր եկեղեցիները, այսինքն` այն, ինչը դժվար է ոչնչացնել։
100 տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու, եթե անգամ այլ իշխանություն լինի։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։
«Թուրքական իշխանությունը 100 տարվա ընթացքում վերացրել է Արևմտյան Հայաստանում գտնվող հայկական կոթողների 99 տոկոսը, իսկ մնացած մեկ տոկոսի փշրանքների վրա քաղաքակիրթ է ձևանում աշխարհին։ Ախթամարը վերականգնվեց, որովհետև ծրագրավորված չէր ավերվել, պետք էր թողնել մի քանի նմուշ, այն էլ «թանգարանում»։ Նույն ժամանակաշրջանում, երբ վերականգնվում էր եկեղեցին, մի քանի կմ հեռավորության վրա հայկական հուշարձաններ էին ավերվում»,– ասաց նա։
Հիմնադրամի փոխտնօրենն ընդգծեց` թեև Թուրքիան ստորագրել է «Լոզանի պայմանագիրը», որտեղ հատուկ կետ կա` պահպանել փոքրամասնությունների հուշարձանները, հոգևոր արժեքները, գերեզմանոցները, սակայն Արևմտյան Հայաստանի տարածքում պահպանված որևէ հայկական գերեզմանոց չկա։
Ընդհանուր առմամբ, ըստ հավաքագրված փաստերի, Թուրքիայի տարածքում ոչնչացված հայկական հուշարձանների քանակը ավելի քան 400 հազար է։
«Այս պահին Թուրքիայում պահպանվել են միայն վիմափոր հուշարձանները, ժայռափոր եկեղեցիները։ Չնայած դրանք էլ անվնաս չեն, փորվել են, նույնիսկ պայթեցվել։ Այսինքն` պահպանվել է մեծ հաշվով այն, ինչը դժվար է ոչնչացնել»,–ասաց Քորթոշյանը` հավելելով, որ Թուրքիան չի կարող իր այդ ամոթալի անցյալը ժխտելով նոր ներկա ստեղծել։
Ավելին` Հայաստանի և միջազգային հանրության անտարբերության և անպատժելիության մթնոլորտում 100 տարի շարունակ վերացնելով հայկական մշակութային կոթողները` Թուրքիան իր «փորձը» փոխանցել է Ադրբեջանին, և նույն մշակութային ցեղասպանությունը 30 տարի է` իրականացնում է Ադրբեջանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0