https://arm.sputniknews.ru/20230424/trichq-heravvor-80-akanneric-gasparjany-ea-um-krknec-mvoreghbvor-juri-vardanjani-hnarqy-58691611.html
Թռիչք հեռավոր 80-ականներից. Գասպարյանը ԵԱ-ում կրկնեց մորեղբոր` Յուրի Վարդանյանի «հնարքը»
Թռիչք հեռավոր 80-ականներից. Գասպարյանը ԵԱ-ում կրկնեց մորեղբոր` Յուրի Վարդանյանի «հնարքը»
Sputnik Արմենիա
1980 թվականին նմանատիպ ցատկ էր կատարել լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը Մոսկվայում ընթացող օլիմպիական խաղերում սահմանել էր երեք համաշխարհային ռեկորդ։ 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T23:10+0400
2023-04-24T23:10+0400
2023-04-24T23:59+0400
սամվել գասպարյան
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
յուրի վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58667705_0:0:1601:901_1920x0_80_0_0_255a638ff625792abba5a62560cab0f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, որից հետո նա ծանրաձողի մոտ կրկնեց լեգենդար ցատկը։ Նույն «հնարքը» ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն արել էր դեռ 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում։Նշենք, որ Գասպարյանը 395 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև երկու փոքր ոսկե մեդալ՝ պոկում և հրում վարժություններում։5 ռեկորդ մեկ օրում. Յուրի Վարդանյանը մոսկովյան օլիմպիադայի թանկարժեք ադամանդն էրՀայտնի հայ ծանրորդ Յուրի Վարդանյանը, որն այդ օլիմպիական խաղերում սահմանել էր երեք համաշխարհային ռեկորդ (պոկում վարժությունում (177,5 կգ), հրում վարժությունում (222,5 կգ), երկամարտի արդյունքում (400 կգ) ), նման ցատկ էր կատարել։Գուցե շատերը չգիտեն, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը: Հայ ծանրամարտիկները նվաճեցին 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Եթե հաշվենք մեդալների ընդհանուր թիվը՝ ներառյալ փոքրերը, ապա ընդհանուր առմամբ հայ մարզիկները նվաճեցին 36 մեդալ։Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58667705_0:0:1419:1064_1920x0_80_0_0_76c08cdb9633e1025520d990e7e8d53e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել գասպարյան, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, յուրի վարդանյան
սամվել գասպարյան, ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, յուրի վարդանյան
Թռիչք հեռավոր 80-ականներից. Գասպարյանը ԵԱ-ում կրկնեց մորեղբոր` Յուրի Վարդանյանի «հնարքը»
23:10 24.04.2023 (Թարմացված է: 23:59 24.04.2023) 1980 թվականին նմանատիպ ցատկ էր կատարել լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը, որը Մոսկվայում ընթացող օլիմպիական խաղերում սահմանել էր երեք համաշխարհային ռեկորդ։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, որից հետո նա ծանրաձողի մոտ կրկնեց լեգենդար ցատկը։ Նույն «հնարքը» ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն արել էր դեռ 1980 թվականին Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերում։
Նշենք, որ Գասպարյանը 395 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև երկու փոքր ոսկե մեդալ՝ պոկում և հրում վարժություններում։
Հայտնի հայ ծանրորդ Յուրի Վարդանյանը, որն այդ օլիմպիական խաղերում սահմանել էր երեք համաշխարհային ռեկորդ (պոկում վարժությունում (177,5 կգ), հրում վարժությունում (222,5 կգ), երկամարտի արդյունքում (400 կգ) ), նման ցատկ էր կատարել։
Գուցե շատերը չգիտեն, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։
Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց առաջին տեղը: Հայ ծանրամարտիկները նվաճեցին 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Եթե հաշվենք մեդալների ընդհանուր թիվը՝ ներառյալ փոքրերը, ապա ընդհանուր առմամբ հայ մարզիկները նվաճեցին 36 մեդալ։