00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է մեկ մայրաքաղաքի հետ պայմանավորվել. միջազգայնագետը` ԼՂ հարցի ապագայի մասին

Պետք է մեկ մայրաքաղաքի հետ պայմանավորվել. միջազգայնագետը՝ ԼՂ հարցի ապագայի մասին
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ ԼՂ հարցով բանակցությունների ձգձգմանը կարող էր նպաստել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը` ԼՂ հարցը ապագային թողնելու և առանձին բանակցությունների թեմա դարձնելու մասին։
Ադրբեջանի հետ բանակցությունները բեռ են դարձել Հայաստանի իշխանությունների համար, և նրանք ամեն գնով փորձում են ազատվել դրանից՝ ակնկալելով, որ դրանից հետո հայ ժողովուրդը կապրի երջանիկ, խաղաղ, անվտանգ, հարուստ Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` հավելելով, որ նման բան չի կարող լինել, որովհետև սահմանից այն կողմ ոչ թե Շվեյցարիան է, այլ Ադրբեջանը։

«Ես հեռու եմ այն մտքից, որ մեր ինչ-որ բան զիջելուց հետո Ալիևը հանգստանալու է և այլևս ձեռք է քաշելու ՀՀ-ից։ Ո՛չ։ Ալիևը հետո Սյունիքը, Գեղարքունիքը, հետո Տավուշն է ուզելու։ Թուրքիան էլ իր հերթին սկսելու է հիշել այն շրջանների մասիսն, որոնք իրենց են սահմանակից, հետևաբար, մեկ անգամ զիջողը անընդհատ սկսելու է զիջել։ Մենք պետք է հստակ գիտակցենք, որ եթե հիմա չի ստացվում այդ հարցը մեր օգտին լուծել, ապա պետք է գոնե սառեցնել, չշտապել», –ընդգծեց մեր զրուցակիցը։

Նա վստահ է, որ հնարավոր էր 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությանը վրա հղում անելով ժամանակ ձգել և փորձել Արցախի խնդիրը տանել ՀՀ–ի համար ձեռնտու հունով, որովհետև Ալիևը և Ալիևի իշխանությունը հավերժ չեն։
Բալասանյանի խոսքով ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կար կետ, որից կառչելով` ՀՀ–ն կարող էր ժամանակ շահել։ Ըստ այդ կետի նախատեսվում էր, որ զորքերը մնում են այնտեղ, որտեղ կանգնել են, իսկ հայկական կողմն այդ պահին վերահսկում էր Զանգելանի և Ջաբրայիլի շրջանների 30 տոկոսը։ Եթե հայ զինվորականներն այդ 30 տոկոսից դուրս չհանվեին, ապա դա թույլ կտար ժամանակ շահել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ մինչև նրա զորքերի Սյունիք ներխուժելը։
Բրյուսե՞լ, թե՞ Վաշինգտոն. որտե՞ղ են տեսնում բանակցությունների հետագան Փաշինյանն ու Ալիևը
Ըստ Բալասանյանի` հիմա էլ կա հնարավորություն վերադառնալու այն մոդելին, որ Արցախի հարցը չդիտարկվի այդ սահմանների ճանաչման գործընթացներում։
«Պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել մեկ մայրաքաղաքում։ Եթե դու միաժամանակ սկսում ես տարբեր երկրների մայրաքաղաքներում ձեռք բերել տարբեր համաձայնություններ և պարտավորություններ, դրա հետևանքը լինում է այն, որ անգամ նոյեմբերի 9–ի արձանագրություն ստորագրողներից մեկը` 3–րդ կողմը (Ռուսաստանը,–խմբ.) չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Այնտեղ հստակ նշված չէ, որ այ էսքան ժամանակից հետո պետք է սահմանագծում իրականացնել։ Ես ուղղակի անկեղծ չեմ հասկանում այս հարցը «ափալ–թափալ» լուծելու այս շտապողականությունը, մանավանդ, որ քո հարևան թշնամի երկիրը պատրաստ չէ դրան»,–նշում է նա։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, միջազգայնագետը նշեց, որ եթե Հայաստանի կառավարության ղեկավարը որևէ հիշատակում չի անում ԼՂ–ի մասին, նշանակում է` պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։
Մինչդեռ նա հիշեցրեց Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը չի կարող և չի ներառի Ղարաբաղյան տարածաշրջանը, քանի որ դա առանձին բանակցությունների թեմա է:
«Ինչու մենք մեր քաղաքականությամբ բերեցինք հասցրեցինք նրան, որ նույն Լավրովը մեկ տարի հետ ասում է, որ հայերն օկուպացրել էին ադրբեջանական այդ հողերը, բայց էլի Ղարաբաղի մասին ոչինչ չասաց, էլի «պատուհան» թողեց։ Մենք ինչո՞ւ չենք դրանից օգտվում, եթե Արցախը հանձնելու խնդիր չկա դրած»,–ասաց նա։
Միջազգայնագետը նշեց, որ հենց Լեռնային Ղարաբաղի շուրջ է ժամանակին ձևավորվել Հայաստանի անկախության շարժումը: Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղից, կստացվի` «ջուրն ենք գցում» 30–ամյա պայքարն ու հրաժարվում ենք ՀՀ անկախության սիմվոլից։
Արցախը հանձնելով, Բալասանյանի գնահատմամբ, աշխարհի համար ՀՀ–ն դառնալու է անընկալելի երկիր, որը չունի հետևողականություն իր տարածքների հանդեպ, իր հայրենակիցների ճակատագրի հանդեպ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ադրբեջանական կողմն ապրիլի 22-ին փակել է նաև Հակարի գետի կամուրջը։ Այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
Լրահոս
0