https://arm.sputniknews.ru/20230424/nervoghutjuny-karevvor-qajl-e-depi-apaga-turqiaji-zhoghovrdademokratakan-kusakcutjun-58672090.html
Ներողությունը կարևոր քայլ է դեպի ապագա. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցություն
Ներողությունը կարևոր քայլ է դեպի ապագա. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցություն
Sputnik Արմենիա
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտնում է, որ չափազանց կարևոր է խաղաղ ապրել հայերի հետ։ 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T13:55+0400
2023-04-24T13:55+0400
2023-04-24T13:55+0400
թուրքիա
հայ
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
քուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58670160_0:74:1600:975_1920x0_80_0_0_ff06c7fc770c2928aa57d2e3897317b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ սգում և հարգում է նրանց հիշատակը, որոնք զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:Նշվում է, որ Թուրքիայում նպատակ է դրվում ստիպել մարդկանց մոռանալ, որ այդ հողերում ապրում են տարբեր ժողովուրդներ, կան տարբեր կրոններ: Այն փաստը, որ այս հողերում ոչ մի էթնիկ ինքնություն, ոչ մի լեզու, ոչ մի մշակույթ կամ կրոն չի գերազանցում մյուսներին, դեռ ճանաչված չէ: Ասվում է նաև, որ մարդկության դեմ հանցագործություններին հակազդելը կարևոր քայլ է ընդհանուր և իրավահավասար ապագայի և սոցիալական խաղաղության հաստատման ճանապարհին:Հայտարարության հեղինակները շեշտում են՝ չափազանց կարևոր է խաղաղ ապրել այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի ՝ հայերի հետ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ի շահ ժողովուրդների զարգացնել դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունները Հայաստանի հետ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58670160_12:0:1435:1067_1920x0_80_0_0_d1c27ac3a303000cecb87f0c7cdcf80d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայ, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, քուրդ
թուրքիա, հայ, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, քուրդ
Ներողությունը կարևոր քայլ է դեպի ապագա. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցություն
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը հայտնում է, որ չափազանց կարևոր է խաղաղ ապրել հայերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ սգում և հարգում է նրանց հիշատակը, որոնք զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:
«108 տարի է անցել մեծ աղետից (Մեծ Եղեռն), որը հայերի դեմ իրականացված էթնիկ և կրոնական ցեղասպանություն էր: Պատմական ճշմարտություններին բախվելը, ներողություն խնդրելը կարևոր քայլեր են դեպի ապագա։ Մեր տարածաշրջանի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես նման գործելաոճի զոհ են դարձել»,–
ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Թուրքիայում նպատակ է դրվում ստիպել մարդկանց մոռանալ, որ այդ հողերում ապրում են տարբեր ժողովուրդներ, կան տարբեր կրոններ: Այն փաստը, որ այս հողերում ոչ մի էթնիկ ինքնություն, ոչ մի լեզու, ոչ մի մշակույթ կամ կրոն չի գերազանցում մյուսներին, դեռ ճանաչված չէ: Ասվում է նաև, որ մարդկության դեմ հանցագործություններին հակազդելը կարևոր քայլ է ընդհանուր և իրավահավասար ապագայի և սոցիալական խաղաղության հաստատման ճանապարհին:
Հայտարարության հեղինակները շեշտում են՝ չափազանց կարևոր է խաղաղ ապրել այս տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի ՝ հայերի հետ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ի շահ ժողովուրդների զարգացնել դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունները Հայաստանի հետ: