00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկինում արվածը ջո՞ւրն է գցվում. Ցեղասպանության ճանաչման հարցն ու մշակույթի գործառույթը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԾիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Ծիծեռնակաբերդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ցեղասպանության ճանաչմանը հասնելու և դրա մասին ինֆորմացիայի տարածման լավագույն ձևը մշակույթն է` արվեստի գործիչներն այս առումով միակարծիք են։ Այլ հարց է, թե ինչ քայլեր է անում ՀՀ իշխանությունն այս ուղղությամբ, և ունենք արդյո՞ք մշակութային քաղաքականություն։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանությունն աշխարհին ներկայացնելու համար այս տարի մասշտաբային միջոցառումների մասին այդպես էլ չհայտարարվեցին։ Իսկ թե վերջին տարիներին մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության առնչությամբ պետության վարած քաղաքականությունը որքանով է բավարար` մշակույթի գործիչները տարակարծիք են։ Ոմանք կարծում են, որ նախկինում լավ, թե վատ որոշակի աշխատանք էր տարվում, ինչն այժմ լռությամբ «ջուրն է գցվում», իսկ մյուսներն էլ նշում են` անհատներն իրենց ուսերին պետք է վերցնեն այդ բեռը։ Ի դեպ, կա նաև կարծիք, որ պետությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտ չափով չի զբաղվել այդ հարցով։ Ներկայացնում ենք մշակույթի գործիչների տեսակետներն այդ հարցի վերաբերյալ։
Ռեժիսոր, անիմատոր Դավիթ Սահակյանցը կարծում է, որ հայ կինոն վերջին տարիներին բավական ցածր մակարդակի վրա էր` շատ ավելի ժամանցային էր, իսկ ուսուցողական, ինֆորմացիոն նախագծեր քիչ են արվել։ Նրա խոսքով` այժմ էլ կինոարվեստը բավական վատ վիճակում է և ծառայում է ներկայիս իշխանություններին։ Սահակյանցը նշում է, որ հենց այդ պատճառով էլ 2018-ից հետո իր շատ գործընկերների հետ շփում չունի` Կինոգործիչների միությունից է դուրս եկել, Ազգային կինոկենտրոնի հետ է կապերը խզել։
«Այժմ կինոյի միջոցով ուղղակի ծառայություն է մատուցվում ներկայիս իշխանության գաղափարախոսությանը, այլ ոչ թե ազգային գաղափարներին, որոնք, ի դեպ, իշխանության հայացքներից տարբերվում են։ Այն ֆունկցիան, որը ներկայիս իշխանությունը դրել է կինոյի վրա, հնազանդ կատարում են, ուստի չեմ էլ ակնկալում, որ որևէ բան պետք է արվի Ցեղասպանության ուղղությամբ»,–ասում է Սահակյանցը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ ոչ մի քայլ չի արվում կինոյի, արվեստի միջոցով Ցեղասպանության ճանաչման հասնելու ուղղությամբ` այդ հարցը չկա ներկայիս իշխանության օրակարգում։ Սահակյանցը նշում է, թե տպավորություն է` իշխանությունը փորձում է ծածկել այդ հարցը և մոռացության մատնել, որը, ըստ ռեժիսորի, արդիական է լինելու այնքան, ինչքան կենդանի են հայն ու թուրքը։
Սահակյանցը, սակայն, կարծում է, որ ամենաահավորն այն է` նախկինում արված աշխատանքն էլ է ջուրը գցվում, իսկ մինչ այս ահռելի աշխատանք է կատարվել. «Իրենց թերություններով հանդերձ` գաղափարական պրոցես և դիրքորոշում կար մինչ այս։ Սակայն այսօր այդ ամենը քանդվում է, և սարսափելի կլինի, եթե հրաժարվենք արդարացի պահանջատիրությունից։ Այսօրվա մշակույթը ներկայիս իշխանության քմահաճույքն է կատարում, ուստի, պետք է համակարգը փոխվի, որ մշակութային, գաղափարական ոլորտում փոփոխություններ լինեն, հակառակ դեպքում կորած ենք»։
Ցեղասպանության տարիներին շուրջ 200 հազար հայ երեխաներ ու կանայք են բռնի իսլամացվել
Երգահան և երաժշտական պրոդյուսեր Արա Գևորգյանն էլ կարծում է, որ մշակույթի միջոցով Ցեղասպանության մասին ինֆորմացիայի տարածման համար անհատների` մշակույթի գործիչների ուսերին մեծ գործ կա։ Նրա խոսքով` եթե մարդը ծնվել է նկարիչ կամ երաժիշտ, արդեն իսկ մշակույթն ազգային շահերին ծառայեցնելու առաքելություն ունի։
«Ես, օրինակ, փորձում եմ ամեն ինչ անել, որ մշակույթի միջոցով լսելի ու դատապարտելի դարձնեմ Ցեղասպանությունը, իսկ քաղաքական գործիչներն էլ պետք է պայքարեն վերջնական արդյունքի համար։ Ավելի լավ կլինի անհատները պետական գործիչներին ճիշտ ճանապարհը հուշեն։ Ես ժամանակին պետական աջակցությամբ տարբեր ազգերի երգիչներ հրավիրեցի Հայաստան, և 90-րդ տարելիցին նրանց կանգնեցին Ծիծեռնակաբարդում և դատապարտեցին այդ դեպքերը»,–ասաց Գևորգյանը։
Հարցին, թե այս տարի Գևորգյանն ընդգրկվա՞ծ է Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված որևէ միջոցառումում, վերջինս բացասական պատասխան տվեց։ Նրա խոսքով` չնայած մշակույթի գործիչներն իրենց առաքելությունն ունեն մշակույթի միջոցով Ցեղասպանությունը ներկայացնելու հարցում, սակայն, ամեն դեպքում, մշակութային քաղաքականություն պետք է լինի, որ ճիշտ թիրախը գտնեն և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվեն։
«Ես ունեմ «Ադանա» երգը, որը կատարվում է 20 լեզվով։ Բացի այդ, երկու լեզվով Remember ստեղծագործությունն ունեմ, որը շուրջ 1000 անձ է կատարում։ Սակայն ցավն այն է, որ շարքային մի ցածրորակ երգ ավելի շատ դիտում ունի, քան իմ` Ցեղասպանության մասին երգերը. այնպիսի տպավորություն է` դրանք ոչ մեկին պետք չեն։ Շատ ստեղծագործողներ հիասթափվում են այս իրավիճակից, ես, իհարկե, չեմ հիասթափվում»,–ասում է նա։
Պրոդյուսեր, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր տնօրեն Արման Ծատուրյանը կարծում է, որ երբեք բավարար չի եղել այն, ինչ արվել է Ցեղասպանության ճանաչման համար։ Նա կարծում է` միայն ապրիլին ենք հիշում այդ մասին, իսկ այդպես լուրջ արդյունքների չենք կարող հասնել։
«Մենք շատ լավ կայք էինք ստեղծել 100-րդ տարելիցին և Ցեղասպանության թանգարանի բալանսին այն փոխանցել, սակայն հիմա տեսնում եմ` այն նորմալ չի աշխատում. ինչ-որ շղթա կտրվեց։ Իմ խորին համոզմամբ` ի տարբերություն հրեաների, որոնք հասան իրենց ուզածին, մենք շատ քիչ ժամանակ, փող և պետական ուշադրություն ենք հատկացնում Ցեղասպանության ճանաչման հարցին»,–ասում է Ծատուրյանը։
Մեքսիկայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթ
Նրա խոսքով` պետական քաղաքականություն պետք է լինի, որը պետք է տարածվի բոլոր ոլորտների վրա, այդ թվում` կրթության։ Ծատուրյանը նշում է` անգամ շատ հայեր մի շարք փաստեր չգիտեն Ցեղասպանության մասին։ Խոսքն ամենևին էլ «շախիդների» սերունդ մեծացնելու մասին չէ, այլ պայքարի, որի միջոցով կհասնենք Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը։
Ծատուրյանը նշում է` ժամանակին խորհուրդ է տվել պատկան մարմիններին, որ պետական գրասենյակ կամ էլ հանձնակատար լինի, որը կհամակարգի Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ողջ աշխատանքը։ Նա ասում է, որ հետպատերազմյան, տնտեսական խնդիրների մեջ շատ հարցեր մոռացության են մատնվում, ինչի համար էլ մի կոնկրետ մարմին է պետք, որը մշտապես կզբաղվի այդ հարցով։ Ծատուրյանն ամփոփեց` ասելով, որ երբեք պետական քաղաքականությունն այս ոլորտում ուժեղ չի եղել` ապրիլից հետո ամեն ինչ մարել է։
Լրահոս
0