00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է մեր սահմաններին. Սամվել Կարապետյան

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 24.04.2023
Բաժանորդագրվել
Ըստ գործարարի`անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը ողբերգությունը կանխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Մենք ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեր հայրենիքի սահմաններին։ Այս մասին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում։
«Առաջին հերթին մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե կոնկրետ ինչ սխալներ են արվել այս տարիների ընթացքում, որոնք այսօր մեր երկիրը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։ Պետք է գիտակցել և ընդունել սեփական սխալները ու չգնալ մեղադրանքների և քննադատության ճանապարհով»,– գրել է գործարարը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում ողբերգությունը կանխելու համար։
«Այսօրվա տարանջատման հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ուստի այս պահին կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը` կանխելու նոր սեւ էջերը մեր երկրի պատմության մեջ»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Կարապետյանըխորհրդանշական է համարում, որ հենց այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երկիրը կրկին կանգնած է հնարավոր նոր ողբերգության շեմին։

«Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը բացահայտ խախտում է բոլոր պայմանավորվածությունները և կարմիր գծերը՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի 120.000 խաղաղ բնակիչների կյանքը։ Ողջ աշխարհի աչքի առջև Ադրբեջանը վարում է հայ ժողովրդի բռնաճնշման ու էթնիկ ատելության քաղաքականություն»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի կայուն և անվտանգ ապագայի համար։ Նա նշել է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0