https://arm.sputniknews.ru/20230424/amnn-patrast-e-ajakcel-khaghaghutjan-gvortsyntacin-hajastanum-amn-despan-58657754.html
ԱՄՆ-ին մտահոգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը. դեսպան
ԱՄՆ-ին մտահոգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը. դեսպան
Sputnik Արմենիա
Քրիստինա Քվինը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար։ 24.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-24T10:39+0400
2023-04-24T10:39+0400
2023-04-24T10:51+0400
հայաստան
ամն
ադրբեջան
լաչինի միջանցք
քրիստինա քվին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58656980_0:50:1600:950_1920x0_80_0_0_94e3e758f77f11ffee8017632c0f6fc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ լինեն, և պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։Դեսպանը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար։Հարցին, թե արդյոք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ–ի և Արցախի նկատմամբ իրականացրած քայլերը ցեղասպանության դրսևորում չեն, Քվինը պատասխանեց, թե ինքը նման որակավորում տալու իրավասություն չունի։Լրագրողները նաև հարցրին` ԱՄՆ–ն որևէ պատժամիջոց չի ուզո՞ւմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի կատարում ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցք ապաշրջափակելու որոշումը։ Ի պատասխան դեսպանը նշեց` այս պահին ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանեն ապագայում, չի կարող մեկնաբանել։
ամն
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/18/58656980_180:0:1600:1065_1920x0_80_0_0_04b8b9a5c6ff7ed7d5576e290c9a53c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, ադրբեջան, լաչինի միջանցք, քրիստինա քվին
հայաստան, ամն, ադրբեջան, լաչինի միջանցք, քրիստինա քվին
ԱՄՆ-ին մտահոգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը. դեսպան
10:39 24.04.2023 (Թարմացված է: 10:51 24.04.2023) Քրիստինա Քվինը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ լինեն, և պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
Ադրբեջանական կողմը երեկ
փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
«Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման առնչությամբ երեկ ԱՄՆ–ն իր մտահոգությունը հայտնեց, քանի որ դա խաթարում է խաղաղության գործընթացը»,–ասաց դեսպանը` հավելելով, որ գործընթացին խանգարում է ցանկացած բռնության կիրառում, սադրիչ գործողություն։
Դեսպանը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում խաղաղության գործընթացն առաջ տանելու համար։
Հարցին, թե արդյոք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ՀՀ–ի և Արցախի նկատմամբ իրականացրած քայլերը ցեղասպանության դրսևորում չեն, Քվինը պատասխանեց, թե ինքը նման որակավորում տալու իրավասություն չունի։
Լրագրողները նաև հարցրին` ԱՄՆ–ն որևէ պատժամիջոց չի ուզո՞ւմ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, որը չի կատարում ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի` Լաչինի միջանցք ապաշրջափակելու որոշումը։ Ի պատասխան դեսպանը նշեց` այս պահին ԱՄՆ–ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներ չկան, իսկ թե ինչ կանեն ապագայում, չի կարող մեկնաբանել։