https://arm.sputniknews.ru/20230423/hvolivudjan-hajtni-derasan-til-shvajgery-hajastanum-gampr-e-dzerq-berel-58628165.html
Հոլիվուդյան հայտնի դերասան Թիլ Շվայգերը Հայաստանում գամփռ է ձեռք բերել
Հոլիվուդյան հայտնի դերասան Թիլ Շվայգերը Հայաստանում գամփռ է ձեռք բերել
Sputnik Արմենիա
Վան անունով գամփռը արդեն թռել է Երևանից Գերմանիա։ 23.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-23T14:20+0400
2023-04-23T14:20+0400
2023-04-23T16:16+0400
գամփռ
հոլիվուդ
դերասան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1404/82/14048204_0:0:1600:901_1920x0_80_0_0_12c7b30003250237bcab9b7ae124cf0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան Թիլ Շվայգերն այցելել է Հայաստանի կինոլոգիական միություն և «Գամփռ կենտրոնում» ձեռք է բերել հայկական գելխեղդ շուն՝ գամփռ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը։Շվայգերի ձեռքբերած գամփռի մականունը Վան է։Նրան հատուկ հավաստագիր է հանձնվել, որում նշված է` ցեղատեսակն «ազգային հարստություն է և պահպանվում է պետության կողմից»։Նշվում է, որ Վանը ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումներն անասնաբուժական կլինիկայում։Նշենք, որ ազգությամբ գերմանացի դերասան Թիլ Շվայգերը նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, մոտ մեկ տասնյակ ֆիլմերի ռեժիսոր է։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են «Բախելով երկնքի դռները» և «Անփառունակ սրիկաները»։Հիշեցնենք՝ 2011 թվականին Միջազգային կինոլոգիական միությունը Հայաստանի կինոլոգիական միության շնորհիվ գամփռը ճանաչեց որպես հայկական։ Գամփռ ցեղատեսակը ոչ հայկական չի լինում, քանի որ Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակ է։ Ի դեպ, Միջազգային կինոլոգիական միությունում քվեարկության ժամանակ նույնիսկ Ադրբեջանի ներկայացուցիչն է քվեարկել, որ այս տեսակը հայկական ճանաչվի։Հավելենք, որ Թիլ Շվայգերն արդեն մի քանի օր է` Երևանում է. հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Շվայգերի հետ երևանյան զբոսանքից։Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Թիլ Շվայգերը Հայաստան էր եկել ռեժիսոր, դերասան, սցենարիստ Արման Նշանյանի հրավերով։ Դերասանն ու բռնցքամարտիկը հին ընկերներ են, հաճախ են հանդիպում Գերմանիայում։ Արթուր Աբրահամը 2012 թվականին նկարահանվել է նաև Շվայգերի «Դեպքի վայր» ֆիլմում` հանցագործի դերում։ Սիրանի խոսքով` Շվայգերը Հայաստան էր եկել թիմի հետ, դիտարկել են հայաստանյան տարբեր վայրեր, քանի որ Շվայգերը նպատակ ունի մեր երկրում ֆիլմ նկարահանելու։ Գերմանացի դերասանը շատ է հավանել Հայաստանը ու խոստացել է վերադառնալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1404/82/14048204_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b166594d761d63197bd27c625365121c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գամփռ, հոլիվուդ, դերասան, հայաստան
գամփռ, հոլիվուդ, դերասան, հայաստան
Հոլիվուդյան հայտնի դերասան Թիլ Շվայգերը Հայաստանում գամփռ է ձեռք բերել
14:20 23.04.2023 (Թարմացված է: 16:16 23.04.2023) Վան անունով գամփռը արդեն թռել է Երևանից Գերմանիա։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան Թիլ Շվայգերն այցելել է Հայաստանի կինոլոգիական միություն և «Գամփռ կենտրոնում» ձեռք է բերել հայկական գելխեղդ շուն՝ գամփռ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի կինոլոգիական միության նախագահ
Վիոլետա Գաբրիելյանը։
Շվայգերի ձեռքբերած գամփռի մականունը Վան է։Նրան հատուկ հավաստագիր է հանձնվել, որում նշված է` ցեղատեսակն «ազգային հարստություն է և պահպանվում է պետության կողմից»։
Նշվում է, որ Վանը ստացել է բոլոր անհրաժեշտ պատվաստումներն անասնաբուժական կլինիկայում։
«Թիլ, դու մեր ընկերն ես, շնորհակալ ենք քեզ ընկերության և գամփռին այդքան սիրելու համար»,– գրել է Գաբիրելյանը:
Նշենք, որ ազգությամբ գերմանացի դերասան Թիլ Շվայգերը նկարահանվել է 60-ից ավելի ֆիլմերում, մոտ մեկ տասնյակ ֆիլմերի ռեժիսոր է։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են «Բախելով երկնքի դռները» և «Անփառունակ սրիկաները»։
Հիշեցնենք՝ 2011 թվականին Միջազգային կինոլոգիական միությունը Հայաստանի կինոլոգիական միության շնորհիվ գամփռը ճանաչեց որպես հայկական։ Գամփռ ցեղատեսակը ոչ հայկական չի լինում, քանի որ Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղատեսակ է։ Ի դեպ, Միջազգային կինոլոգիական միությունում քվեարկության ժամանակ նույնիսկ Ադրբեջանի ներկայացուցիչն է քվեարկել, որ այս տեսակը հայկական ճանաչվի։
Հավելենք, որ Թիլ Շվայգերն արդեն մի քանի օր է` Երևանում է. հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը
ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Շվայգերի հետ երևանյան զբոսանքից։
Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Թիլ Շվայգերը Հայաստան էր եկել ռեժիսոր, դերասան, սցենարիստ Արման Նշանյանի հրավերով։ Դերասանն ու բռնցքամարտիկը հին ընկերներ են, հաճախ են հանդիպում Գերմանիայում։ Արթուր Աբրահամը 2012 թվականին նկարահանվել է նաև Շվայգերի «Դեպքի վայր» ֆիլմում` հանցագործի դերում։ Սիրանի խոսքով` Շվայգերը Հայաստան էր եկել թիմի հետ, դիտարկել են հայաստանյան տարբեր վայրեր, քանի որ Շվայգերը նպատակ ունի մեր երկրում ֆիլմ նկարահանելու։ Գերմանացի դերասանը շատ է հավանել Հայաստանը ու խոստացել է վերադառնալ։