Համազգային պայքարի և միասնականության հավաք. ջահերով երթը` լուսանկարներով
Համազգային պայքարի և միասնականության հավաք. ջահերով երթը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց արդեն 24-րդ տարին անցկացվող ջահերով երթը` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Մինչ մեկնարկը հրապարակում... 23.04.2023, Sputnik Արմենիա
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց արդեն 24-րդ տարին անցկացվող ջահերով երթը` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Մինչ մեկնարկը հրապարակում ելույթներ ունեցան ՀՅԴ ներկայացուցիչները` նշելով, որ վերջին տարիներին այս երթին մասնակցում են ոչ սովորական հույզերով և ապրումներով։44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերն ու ներկա մարտահրավերները շատ բան են փոխել։ Ջահերով երթի նպատակը նույնն է մնում` պաշտպանել հայության անժամկետ իրավունքները, տեր կանգնել մեր հիշողությանը, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլևս երբեք թույլ չտալ Ցեղասպանություն և հայրենազրկում։ Ջահերով երթը մեկնարկեց Հանրապետության հրապարակիցԱվանդաբար երթից առաջ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները։Դրանից հետո հազարավոր մարդիկ քայլերթով՝ թմբուկների հնչյունների ներքո, ազգագրական երգերի ուղեկցությամբ, քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց արդեն 24-րդ տարին անցկացվող ջահերով երթը` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին։ Մինչ մեկնարկը հրապարակում ելույթներ ունեցան ՀՅԴ ներկայացուցիչները` նշելով, որ վերջին տարիներին այս երթին մասնակցում են ոչ սովորական հույզերով և ապրումներով։
44-օրյա պատերազմը, Արցախի կորուստը, հազարավոր զոհերն ու ներկա մարտահրավերները շատ բան են փոխել։ Ջահերով երթի նպատակը նույնն է մնում` պաշտպանել հայության անժամկետ իրավունքները, տեր կանգնել մեր հիշողությանը, հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլևս երբեք թույլ չտալ Ցեղասպանություն և հայրենազրկում։