00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հետքով խաղը հայտնվել է միջազգային առևտրային հարթակի առաջին հորիզոնականներում

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Բագրատունի
Ռոբերտ Բագրատունի - Sputnik Արմենիա, 1920, 23.04.2023
Ռոբերտ Բագրատունի
Բաժանորդագրվել
Ռուսական Mundfish խաղեր մշակող ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ընդլայնում է իր գրասենյակը Երևանում։ Հայաստանում համակարգչային խաղերի ստեղծումը դեռ զարգացած չէ, սակայն թիմ ընդունված տեղացի մասնագետներն օգնել են ավարտին հասցնել ընկերության առաջին նախագիծը` այլընտրանքային պատմության սյուժեով «կռիվ-կռիվը»:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան։ Հայաստանում ՏՏ ոլորտը բավականին զարգացած է, սակայն ոլորտի ներկայացուցիչների թվում համակարգչային ու այլ խաղեր մշակողները դեռևս այնքան էլ շատ չեն։ Այդ պատճառով հայկական «սեթինգով», այսինքն՝ հայկական սյուժեով ու գործողության վայրով խաղեր նույնպես չկան։ Հնարավոր է, որ երկուսի հիմքն էլ դնի Mundfish-ը: Ընկերությունը հայկական չէ (գրասենյակը գտնվում է Կիպրոսում), սակայն վերջին ամիսներին այն զգալիորեն ավելացրել է իր աշխատակազմը Հայաստանում։
Նոր գրասենյակի տեղը հուշել է ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Բագրատունին։ Գործընկերները, որոնց մեծ մասը ռուսաստանցիներ են, չեն զղջում ընտրության համար. շատերն այստեղ են տեղափոխել իրենց ընտանիքները, այսինքն՝ սկսել են տեղավորվել երկար ժամանակով։
Նոր գրասենյակներ ընկերությունը սկսել էր փնտրել դեռևս 2020 թվականին. այն ժամանակ, համավարակի սկսվելուց հետո, ամբողջ աշխարհում գրասենյակային կենտրոնները սկսեցին փակվել։ Երևան տեղափոխվեցին մասնագետներ տարբեր ստորաբաժանումներից՝ ծրագրավորողներ, անիմատորներ, նկարիչներ, փորձարկողներ, ընդ որում՝ աշխատակիցներ են որոնում նաև հայ մասնագետների շրջանում։ Նրանք օգնեցին ավարտել ընկերության առաջին նախագիծը՝ Atomic Heart կոչվող «շութերը» (հրաձգություններով խաղը)։
Փետրվարին, պաշտոնական ներկայացումից հետո առաջին ժամերի ընթացքում, Steam հարթակում (համակարգչային խաղերի ամենապահանջված առցանց խանութներից մեկը) այն որոշ ժամանակ ամենավաճառվողների շարքում էր: Խաղի թողարկումից հետո առաջին երեք շաբաթվա ընթացքում դրա օգտատերերի թիվը գերազանցել է 5 միլիոնը։
Խաղի սյուժեն փոքր-ինչ տարբերվում է այն սյուժեներից, որոնց սովոր են արևմտյան գեյմերները։ Գործողությունները տեղի են ունենում Խորհրդային Միությունում, բայց առանց մռայլ հարբեցողների ու չար կոմունիստների շաբլոն ներկայության։ Շատ բարի կերպարներ, ամեն դեպքում, նույնպես չկան․ խաղի գործողությունները տեղի են ունենում հակաուտոպիական այլընտրանքային իրականությունում։

Ինչի մասին է խաղը

1936 թվականին գիտնական Դմիտրի Սեչենովը մշակել է «Պոլիմեր» հեղուկ ծրագրավորվող մոդուլը, որը Խորհրդային Միությանը թույլ է տվել ռոբոտների զանգվածային արտադրություն սկսել։ Դրա շնորհիվ նացիստները պարտվել են արդեն 1942-ին։ Այնուհետև Սեչենովը մշակել է մի համակարգ, որը մարդկանց թույլ է տալիս հեռակա կապ հաստատել ռոբոտների հետ։ Համակարգը պետք է գործարկվեր 1955 թվականի հունիսի 13-ին՝ N3826 գաղտնի քաղաքում, բայց այնտեղ ռոբոտների ապստամբություն է սկսվում։ Այստեղ են ուղարկում մայոր Սերգեյ Նեչաևին (գործակալ П-3):
«Մենք որոշեցինք խաղ ստեղծել ոչ գծային սյուժեի ժանրում, որտեղ չկան սուպեր-դրական կամ սուպեր-բացասական հերոսներ, իսկ խաղացողը կարող է ընտրել, թե ինչպես վարվել։ Խաղն ակնարկում է, թե ինչ ընտրություն է պետք անել, բայց շատ բան պետք է ինտուիտիվ լուծել»,-ասում է Բագրատունին։
Մեջքդ ուղի՛ղ. հայ ծրագրավորողները «դաստիարակ» են ստեղծել համակարգչով աշխատողների համար
Խաղի դիզայնը կազմել են մարդիկ, որոնք անտարբեր չեն Խորհրդային Միության նկատմամբ (շատերը հենց այնտեղ էլ ծնվել են), սակայն լսարանին առաջարկում են ոչ թե խորհրդային ինտերիերի պատմական վերականգնում, այլ այլընտրանքային իրականություն։ Այդ պատճառով էլ այլընտրանքային 1955 թվականին 80-ականների «Մոսկվիչ» է հայտնվում։ Խաղում երևում են նաև այլ հայտնի խորհրդային գիտնականներ (Պավլովը, Չելոմեյը, Վավիլովը, Ցիոլկովսկին և ուրիշներ), ինչպես նաև Միխայել Շտոկհաուզեն անունով կերպարը (հայտնի ավանգարդիստ-կոմպոզիտորի ազգանունը կրող, բայց նրա հետ կապ չունեցող կերպար է)։

Ոչ միայն գրասենյակն է Հայաստանում

Խաղի երկրորդ մասում ստեղծողներն ուզում են գործողությունների մի քանի նոր վայր ներառել, հենց այստեղ էլ ցանկանում են մտածել Խորհրդային Հայաստանի մասին (թեկուզև այլընտրանքային անցյալում)։ Խաղի հիման վրա ցանկանում են ֆրանշիզ ստեղծել (խաղերի շարք, «Աստղային պատերազմների» կամ Marvel-ի նման), որտեղ գրքերում, կոմիքսներում, գուցե նաև ֆիլմերում այընտրանքային իրականությունը կզարգացնեն մինչև 21-րդ դար։
Ավելացնենք, որ Ռոբերտն ինքը ծնվել է ոչ այլընտրանքային, այլ ամենասովորական 1984 թվականին և մինչև 7 տարեկանն ապրել է Երևանում, այդ պատճառով էլ հասկանում և խոսում է հայերեն։ Ժամանակ առ ժամանակ աշխատանքի բերումով գալիս է Մոսկվայից, ընդ որում՝ այցելություններն ավելի ու ավելի հաճախակի են դառնում, իսկ Երևանի թիմը՝ ավելի ու ավելի մեծ։
Լրահոս
0