https://arm.sputniknews.ru/20230422/zinvats-yndharman-hetevanqvov-khakhtvel-en-teghi-bnakichneri-himnarar-iravunqnery-mip-58581438.html
Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղի բնակիչների հիմնարար իրավունքները. ՄԻՊ
Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղի բնակիչների հիմնարար իրավունքները. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը ԵԽ ներկայացուցչի հետ հանդիպմանը անդրադարձել է Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին։ 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T10:34+0400
2023-04-22T10:34+0400
2023-04-22T10:41+0400
հայաստան
տեղ
հհ միպ
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58581151_0:0:1601:901_1920x0_80_0_0_55f41520d1a027038fe1c77654896f1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղ համայնքի բնակիչների հիմնարար իրավունքները։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։Ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, Մանասյանն անդրադարձել է ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
տեղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58581151_3:0:1427:1068_1920x0_80_0_0_38c9388f76c3ff679ec155e314f46212.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տեղ, հհ միպ, անահիտ մանասյան
հայաստան, տեղ, հհ միպ, անահիտ մանասյան
Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղի բնակիչների հիմնարար իրավունքները. ՄԻՊ
10:34 22.04.2023 (Թարմացված է: 10:41 22.04.2023) Անահիտ Մանասյանը ԵԽ ներկայացուցչի հետ հանդիպմանը անդրադարձել է Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զինված ընդհարման հետևանքով խախտվել են Տեղ համայնքի բնակիչների հիմնարար իրավունքները։ Այս հայտարարությունն արել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է ՄԻՊ գրասենյակը, Մանասյանն անդրադարձել է ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։
«Պաշտպանն ընդգծել է, որ զինված ընդհարման հետևանքով խախտվել են համայնքի բնակիչների այնպիսի հիմնարար և անքակտելի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքները»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում,
կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: