00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Антисоветская интеллигенция, разоблачение нацистских пособников в СССР
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսի–Վալենսիա–Երևան. ինչպես իրականացավ բորտուղեկցորդ Գրիգորի չվերթը դեպի երազանք

© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Ումրյան
Գրիգոր Ումրյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Գրիգոր Ումրյան
Բաժանորդագրվել
Արդեն 1 տարի է` Գրիգորի օրը սկսվում է մի նոր զգացումով։ Հայրենիքում է, գուցե դրանից է։ Նաև սիրելի գործով է զբաղվում։ Թե ինչպես Վրաստանում ծնված, Իսպանիայում կրթություն ստացած տղան հասավ իր երազանքին և հայտնվեց Հայաստանում, ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Երազանքի ճանապարհ` «երկնքով» դեպի Հայաստան

Գրիգոր Ումրյանը մեծացել է Թբիլիսիում։ 14 տարեկանում տեղափոխվել է Իսպանիա։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է համալսարան ու յուրացրել գործարար կառավարման հմտությունները։ Մասնագիտությամբ շատ կարճ ժամանակ աշխատելուց հետո հասկացել է, որ գրասենյակային գործն իրենը չէ։ Երիտասարդ ու ազատատենչ տղան թողել է ամեն ինչ ու սկսել է մատուցող աշխատել Վալենսիայի մի փոքրիկ սրճարանում։
Գուցե հիմա էլ մատուցող աշխատեր, եթե նրա կյանքում չլիներ ճակատագրական հանդիպումը օդաչու կնոջ հետ, որը սրճարանի մշտական հաճախորդներից էր։

«Նա ամեն օր իր շան հետ դուրս էր գալիս զբոսանքի, գալիս էր մեզ մոտ, սուրճ էր խմում, մի խոսքով, վայելում էր իր կյանքը։ Ինձ շատ հետաքրքրեց, թե ինչով է նա զբաղվում, պարզվեց` օդաչու է։ Նա սկսեց ինձ նկարներ ցույց տալ օդանավից, պատուհանից բացվող տեսարաններից։ Ես հիացած էի, նրա պատմությունների շնորհիվ տարվել էի ավիացիայով։ Մի օր էլ հարցրեց, թե չեմ ուզի արդյոք բորտուղեկցորդ դառնալ, ասացի` այո։ Նա ուղղորդեց ինձ բորտուղեկցորդների համար նախատեսված դպրոց, ու սկսվեց...»։

Երեքամսյա դասընթացներից հետո Գրիգորը ստացավ բորտուղեկցորդի լիցենզիան ու սկսեց աշխատանք փնտրել։ Տարբեր ավիաընկերությունների դիմեց, այդ թվում` հայկական։ Առաջին արձագանքը հենց Հայաստանից էր` նոր հիմնվող «Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնայից»։ Գրիգորը հասկացավ` սա նշան է, պետք է այլևս չսպասի ու գա հայրենիք, որտեղ երբեք չէր եղել։
«Հայաստանում աշխատանքի անցնելը կարծես լավ հնարավորություն էր երկրի համար ինչ–որ օգտակար բան անելու։ Իմ ամբողջ փորձը, այն ինչ սովորել եմ Եվրոպայում, ես որոշեցի փոխանցել այս երկրին»,– ասում է նա։
Հայաստանի առաջին կին օդաչուն․ ինչպես ճառագայթաբան Դիանան ընկերների հետ օդանավ գնեց ու թռավ

«Լոլիկն» ու «ամրագոտին» հայոց լեզվի կատարելագործման ճանապարհին

Մի քիչ դժվարությամբ, բայց խոսում է հայերեն. տատիկն ու պապիկն են սովորեցրել։ Հայ ընկերների ու գործընկերների օգնությամբ հիմա էլ այբուբենն է սովորում, որ նաև գրել–կարդալ կարողանա։ Գործնական պարապմունքներն էլ ապահովում են հայ ուղևորները, որոնց հետ Գրիգորը շփվում է բացառապես հայերենով, բայց առօրյա խոսքում ոչ այնքան տարածված բառերը չիմանալու պատճառով երբեմն զվարճալի պատմությունների մեջ է ընկնում։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Ումրյան
Бортпроводник авиакомпании Fly Arna Национальные Авиалинии Армении Григор Умрян  - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Գրիգոր Ումրյան
«Մի անգամ թռիչքի ժամանակ շատ բարեկիրթ մի կին ինձ հարցրեց` սենդվիչում լոլի՞կ կա։ Զարմացա, առաջին անգամ էի լսում այդ բառը։ Ասեցի` կներե՛ք, իսկ ի՞նչ է նշանակում լոլիկ։ Նա բացեց սենդվիչը, հանեց միջից լոլիկը, մոտեցրեց դեմքիս ու ասաց` ահա տղա ջան, սա է լոլիկը։ Պարզվեց` պոմիդորը հայերեն լոլիկ է (ծիծաղում է)»։
Այդ բառը Գրիգորը գրեց իր նոթատետրում, որը միշտ նրա գրպանում է։ Նա այնտեղ գրում է իր համար անծանոթ բոլոր բառերն ու սովորում, որ այլևս չմոռանա։
«Նույնքան զարմացած էի, երբ առաջին անգամ ինքնաթիռում լսեցի ամրագոտի բառը։ Անգամ այստեղ` Հայաստանում, միշտ լսել եմ, որ ասում են` «ռեմենդ գցի» (ծիծաղում է), փաստորեն դա ոչ միայն գրական չէր, այլ նաև հայերեն չէր»։

Ժպտերես մարդիկ ու նոր բացահայտումները

Հայաստանի մասին Գրիգորին պատմել են տատիկն ու պապիկը և հորդորել մի օր անպայման գնալ հայրենիք։ Նրանց նկարագրած գեղեցիկ բնությունը, հինավուրց եկեղեցիներն ու հյուրասեր մարդկանց նա միշտ էր երազում տեսնել։
«Երբ Հայաստանից ավտոմեքենայով գնում էի Թբիլիսի` բարեկամներիս այցելելու, ճանապարհի բոլոր գյուղերը մտել եմ, մարդկանց հետ եմ ծանոթացել , ինձ շատ հետաքրքիր էր, թե մարդիկ ինչպես են ապրում այնտեղ։ Կարող եմ մի բան ասել` մարդիկ այս երկրում շատ ժպտերես են»։
Երազանքը կատարվեց, հիմա առիթը բաց չի թողնում ամբողջ Հայաստանը բացահայտելու համար։ Ազատ օրերին տանը չի նստում. անընդհատ ճանապարհորդում է երկրում։
«Բառերով նկարագրել անհնար է, թե ինչ եմ զգում, երբ հասկանում եմ, որ հարազատ հողի վրա եմ, երբ խոսում եմ հայերեն...»։
© Sputnik / Aram NersesyanԳրիգոր Ումրյան
Бортпроводник авиакомпании Fly Arna Национальные Авиалинии Армении Григор Умрян  - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Գրիգոր Ումրյան

Ավիացիան ազատություն է...

Գրիգորը այսօրվա նման հիշում է, թե ինչպես առաջին անգամ բորտուղեկցորդի կարգավիճակով մտավ ինքնաթիռ։ Ոչ ուղևորի կարգավիճակում լինելն ու հակառակ կողմից նայելը մի քիչ անսովոր էր, բայց հաճելի։
«Իլյումինատորից դուրս էի նայում ու չէի հավատում, որ երազանքս իրականացավ։ Որ այսուհետ հաճախ եմ վերևից տեսնելու այդ գեղեցիկ մայրամուտներն ու արևածագերը։ Էլ չեմ ասում սարերի մասին, հատկապես Հայաստանում դա հիասքանչ է, ամեն անգամ թռիչքի ու վայրէջքի պահին Արարատի այդ տեսարանը... պարզապես խոսքերով չեմ կարող ասել` ինչ է։ Կարծես ֆիլմում լինեմ»։
Ավիացիայում աշխատելը հեշտ բան չէ, բայց այն տալիս է ազատություն, որը Գրիգորը այլևս ոչնչի հետ չի փոխի. «Ինքնաթիռն արդեն իմ երկրորդ տունն է, իսկ ուղևորները` իմ տան հյուրերը, ես ամեն ինչ անում եմ, որ իմ հյուրերը գոհ հեռանան»։
© Sputnik / Aram NersesyanԻնքնաթիռի մանրակերտ
Самолетик-макет авиакомпании Fly Arna Национальные Авиалинии Армении  - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Ինքնաթիռի մանրակերտ
Ինչպես Լևոն Աթոյանցը օդաչու չդարձավ. նա պատրաստ էր Ատլանտի պես ուղղել մեջքը
Լրահոս
0