00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպորտային մաֆիա» ՀՀ–ում. ովքե՞ր են ֆուտբոլի միջոցով ազատվել բանակից. «Ժողովուրդ»

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության աշխատակիցներ
Ոստիկանության աշխատակիցներ - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Ոստիկանության աշխատակիցներ
Բաժանորդագրվել
Ըստ թերթի` բանակից ազատված, ԲԿՄԱ–ում գրանցված և այդ թիմից հանդես եկող խաղացողների գերակշիռ մասը նույնիսկ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում գործում է բանակից ազատվելու այսպես կոչված «սպորտային մաֆիա»։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը նշում է, որ ՀՀ–ում շատ են դեպքերը, երբ 18 տարին լրացած տղաներն ինչ–ինչ պատճառներով խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Այդ պատճառներից են կեղծ հիվանդությունները, քաղաքացիություն փոխելը կամ գիտությամբ զբաղվելը։
Օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակից ազատվելու հրաշալի վայր է դարձել ֆուտբոլը, մասնավորապես 2019թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ԲԿՄԱ–ում գրանցվելը (բանակի կենտրոնական մարզական ակումբ)։
«Մեր խմբագրության հետ կապ հաստատած, բանակային տարիքին մոտեցող ֆուտբոլիստ ունեցող ծնողներից ահազանգում են, որ այդ ակումբը դարձել է էլիտայի երեխաներին բանակից ազատելու վայր։ Զարմանալին այն է, որ այնտեղ գրանցելու հարցերը թողնված են մարդկանց, որոնք կապ չունեն և չեն ունեցել բանակի հետ (նկատի ունենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, ում որդին ևս անհայտ պատճառներով ազատվել է բանակից, ՀՖՖ ներկա ղեկավարության մեծագույն մասին, ովքեր չգիտես ինչու բանակ չեն գնացել, ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին և այսպես շարունակ)»,– գրում է «Ժողովուրդը»։
Թերթին փոխանցել են, որ բանակի անվան հետ կապվող սույն ակումբի միջոցով բանակից ազատվողների թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի. գործում է 2 թիմ, բարձրագույն և առաջին խմբերում։ Ըստ պարբերականի` ֆուտբոլային աշխարհը ԲԿՄԱ-ի մասով ուժեղ ցնցում ապրել է, երբ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ուղիղ մեղադրանք էր հնչեցրել ֆեդերացիայի հասցեին։ Նա կասկածի տակ էր դրել ԲԿՄԱ ակումբի որոշ խաղացողների համապատասխանելիության բարձր մակարդակին։ Լրատվամիջոցը համադրելով տվյալները պարզել է, որ խոսքը ՏԿՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, որի հայրը վերջերս ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել ու համարվում է Արմեն Մելիքբեկյանի մտերիմներից։
ՀՀ–ում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնել
Թերթը շեշտում է, որ այս թեման պետք է դառնա իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա, որպեսզի քննվեն ՀՖՖ–ի կողմից հնարավոր չարաշահումները, իսկ ուժային կառույցները պետք է ուշադրության կենտրոնում պահեն հարցը, քանի որ դրանով ուղղակիորեն վտանգվում է Հայաստանի պաշտպանողունակությունը։
«Հատկանշական է, որ ըստ էության բանակից ազատված այս թիմում հանդես եկող խաղացողների գերակշիռ մասը նույնիսկ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, մասնավորապես, ազգային թիմի վերջին պաշտոնական խաղերում ընդհանուր հայտացուցակում էր միայն ԲԿՄԱ-ի դարպասապահը, որը դաշտ դուրս չեկավ»,– գրում է պարբերականը:
Թերթը, որպես ուժային կառույցներին «օգնություն», ներկայացրել է ԲԿՄԱ ակումբում ընդգրկված առաջին զորակոչի այն ֆուտբոլիստների անունները, որոնք «ծառայությունից» հետո ֆուտբոլից հեռացել են՝ չշարունակելով զբաղվել սպորտով`Արամ Քոլոզյան, Արսեն Գյուլամբարյան, Արման Քիշմիշյան, Վրեժ Մարտիրոսյան, Ստեփան Սահրադյան, Ռադիկ Սարգսյան, Պետրոս Մանուկյան, Մամիկոն Դերմենջյան, Արշակ Պողոսյան:
Մոտ ապագայում զինվորական նոր համազգեստ կունենանք. Արման Սարգսյան
Լրահոս
0