https://arm.sputniknews.ru/20230422/simvon-martirvosjani-anvan-marzadprvocy-patrast-klini-ashnany-pashinjany-zrucel-e-marzchi-het-58616480.html
Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը պատրաստ կլինի աշնանը. Փաշինյանը զրուցել է մարզչի հետ
Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը պատրաստ կլինի աշնանը. Փաշինյանը զրուցել է մարզչի հետ
Sputnik Արմենիա
Դեռ անցած տարվա դեկտեմբերին ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել էր, որ մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսում։ 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T20:59+0400
2023-04-22T20:59+0400
2023-04-22T21:25+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
սիմոն մարտիրոսյան
մարզադպրոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58612771_0:67:1280:787_1920x0_80_0_0_f2d309c12ebe31a43af95e7ac698448f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Դպրոցը կառուցվում է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:Կառավարության հրապարակած լուսանկարներից մեկում Փաշինյանը զրուցում է Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզչի` Աշոտ Փիլոսյանի հետ, սակայն զրույցի մանրամասները չեն ներկայացվում։Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտնել էր, որ մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58612771_72:0:1209:853_1920x0_80_0_0_a328c32756788d6bd3ec79b1da846cee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, սիմոն մարտիրոսյան, մարզադպրոց
հայաստան, նիկոլ փաշինյան, սիմոն մարտիրոսյան, մարզադպրոց
Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը պատրաստ կլինի աշնանը. Փաշինյանը զրուցել է մարզչի հետ
20:59 22.04.2023 (Թարմացված է: 21:25 22.04.2023) Դեռ անցած տարվա դեկտեմբերին ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել էր, որ մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մարզադպրոցի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, նախատեսվում է, որ այն շահագործման պատրաստ կլինի սեպտեմբերին»,– ասված է հաղորդագրությունում:
Դպրոցը կառուցվում է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, ծրագրի իրականացման նպատակով կառավարությունը հատկացրել է 394 մլն դրամ:
Կառավարության հրապարակած լուսանկարներից մեկում Փաշինյանը զրուցում է Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզչի` Աշոտ Փիլոսյանի հետ, սակայն զրույցի մանրամասները չեն ներկայացվում։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը
հայտնել էր, որ մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա 2 ամսում։