00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալակիր

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Գասպարյան
Սամվել Գասպարյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Սամվել Գասպարյան
Բաժանորդագրվել
Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարի մեջ մտան մինչև 109 կգ քաշային ծանրորդները։ Երևանյան մրցահարթակում իրենց վարպետությունը դրսևորեցին մեր ընտրանու երկու մարզիկները՝ Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 109 կգ քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց Սամվել Գասպարյանը։ Հայաստանը ներկայացնող մյուս ծանրորդը՝ Պետրոս Պետրոսյանը, երկամարտի 379 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։
© Sputnik / Asatur YesayantsՍմավել Գասպարյան
Самвел Гаспарян из сборной Армении соревнуется в весовой категории до 109 кг среди мужчин группы А во время чемпионата Европы по тяжелой атлетике (22 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Սմավել Գասպարյան
Պոկում վարժությունում առաջին մոտեցման համար նախնական ամենաբարձր պատվերը Սամվել Գասպարյանինն էր՝ 175 կգ։ Իսկ Պետրոս Պետրոսյանն առաջին մոտեցման համար պատվիրել էր 160 կգ։ Պետրոսը հստակ կատարեց առաջին մոտեցումը, իսկ հաջորդ երկու մոտեցումները ծախսեց 165 կգ քաշը բարձրացնելու վրա ու երրորդ մոտեցումով այն պահեց գլխավերևում։
© Sputnik / Asatur YesayantsՊետրոս Պետրոսյան
Петрос Петросян из сборной Армении соревнуется в весовой категории до 109 кг среди мужчин группы А во время чемпионата Европы по тяжелой атлетике (22 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Պետրոս Պետրոսյան
Սամվել Գասպարյանը փոխեց իր առաջին մոտեցման համար պատվիրած քաշն ու շատ հանգիստ բարձրացրեց 172 կգ–ը։ Իսկ երրորդ մոտեցումով Սամվելը բարձրացրեց 175 կգ և պոկում վարժությունում այդ արդյունքով ոսկե մեդալակիր դարձավ։
Արծաթը բաժին հասավ բուլղարացի Վասիլ Մարինովին՝ 174կգ, իսկ բրոնզե մեդալը նվաճեց Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը՝ 173 կգ։ Պետրոս Պետրոսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։
Հրում վարժությունում իր կամային որակներով զարմացրեց Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը, բայց պոկում վարժությունում նվաճած բրոնզե մեդալին հայազգի ծանրորդը հավելյալ արդյունք ավելացնել չկարողացավ ու ավարտեց ելույթները երկամարտի 360 կգ արդյունքով։
Իսկ երկամարտի մեդալային պայքարը դարձավ հայ-վրացական։ Բոլորն ավարտել էին ելույթները, բացի Սամվել Գասպարյանից, Պետրոս Պետրոսյանից, Զազա Լոմտաձեից և Գիորգի Չխեիձեից։ Լոմտաձեն վնասվածք ստացավ, բայց շարունակեց պայքարը։ Ընդ որում` վնասվածքի պատճառով պայքարը լքեց լեհ Մարչին Իզդեբսկին։
Սամբիստ Նարեկ Սիմոնյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Պետրոս Պետրոսյանը սկսեց 210 կգ-ին մոտեցումով և գլխավերևում պահեց այդ քաշը։ Սամվել Գասպարյանը ֆիքսեց 211 կիլոգրամը։ Լոմտաձեն ու Չխեիձեն ամեն ինչ արեցին երկամարտի արդյունքով մեր ծանրորդներին շրջանցելու համար, բայց չհաջողվեց։ Պետրոսյանը բարձրացրեց 214 կգ կշռող ծանրաձողը ու ապահովեց հրում վարժությունում երկրորդ ու երկամարտում երրորդ տեղը։ Իսկ Սամվել Գասպարյանը, անկախ բոլոր արդյունքներից, նվաճեց երկամարտի ոսկե մեդալը։ Չեմպիոնի կարգավիճակում Սամվելը մոտեցավ 220 կգ կշռող ծանրաձողին և, բարձրացնելով քաշը, նվաճեց երեք ոսկե մեդալ։
Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգան կանանց գերծանր (87+) և տղամարդկանց գերծանր (109+) քաշային կարգի ներկայացուցիչները։ Հետաքրքիր պայքար է սպասվում վրացի Լաշա Տալախաձեի և Վարազդատ Լալայանի հակամարտությունում։ Հայաստանը այս քաշային կարգում ներկայացնում է նաև Սիմոն Մարտիրոսյանը։
Մրցումային վերջին օրվանից առաջ ծանրամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցնում երկամարտի 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալների արդյունքով։
«Խոսք կուդամ` դեռ շատ կլսեք իմ անունը». Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին
Լրահոս
0