https://arm.sputniknews.ru/20230422/garik-karapetjany-pvoqr-voski-nvatshec-ev-dardzav-evrvopaji-eritasardneri-rekvordakir-58594029.html
Գարիկ Կարապետյանը փոքր ոսկի նվաճեց և դարձավ Եվրոպայի երիտասարդների ռեկորդակիր
Գարիկ Կարապետյանը փոքր ոսկի նվաճեց և դարձավ Եվրոպայի երիտասարդների ռեկորդակիր
Sputnik Արմենիա
19-ամյա մարզիկը լուրջ հայտ ներկայացրեց մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։ 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T16:12+0400
2023-04-22T16:12+0400
2023-04-22T16:14+0400
ծանրամարտ
հայաստան
ոսկի
մեդալ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58592294_0:0:1600:901_1920x0_80_0_0_318f1d6ab02678b0e29b59906a239f29.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային յոթերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և փոքր ոսկի նվաճեց։19-ամյա մարզիկը պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ, գլխավերևում պահելով 178 կգ կշռող ծանրաձողը, սահմանեց Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ ու լուրջ հայտ ներկայացրեց մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։Պոկում վարժությունում միանգամից երեք ծանրորդներ, այդ թվում` հայ մարզիկը, առաջին մոտեցման համար պատվիրել էին 170 կգ քաշը։ Բայց ի վերջո փոխեցին իրենց պատվիրած քաշերը, և Գարիկ Կարապետյանը սկսեց 172 կգ քաշից։Հայ ծանրորդը շատ վստահ կատարեց մոտեցումն ու միանգամից ստանձնեց առաջատարի դերը։ Պոկում վարժությունում ոսկե մեդալի համար պայքարը ծավալվեց մեր ծանրորդի և վրացի Իրակլի Չխեիձեի միջև։ Վրացին 173 կգ–ն երկրորդ մոտեցման ժամանակ բարձրացնելով` պատվիրեց 178։ Նույն քաշին մոտեցավ նաև Կարապետյանը։ Բայց երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց։Լսեցի տղայիս ձայնը ու որոշեցի` հաղթելու եմ. Անդրանիկ ԿարապետյանԵրկու ծանրորդներին էլ մնացել էր մեկական մոտեցում միևնույն քաշը կշռող ծանրաձողը բարձրացնելու համար՝ 178 կգ։ Չխեիձին ձախողեց մոտեցումը, սակայն մինչ Կարապետյանի մոտեցումը նա պոկում վարժության առաջատարն էր` 173 կգ արդյունքով։ Ծանրաձողի հետ իսկական կռիվ տալով, պայքարելով` Կարապետյանը կարողացավ բարձրացնել քաշը և, սահմանելով Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ պոկում վարժությունում, նվաճեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում։Հաղթանակս նվիրում եմ զինվորներին, թող միշտ ամուր լինեն. Դավիթ Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/16/58592294_74:0:1497:1067_1920x0_80_0_0_b8d6f5b4c4cbfe98ea767b56c9c5d90b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, հայաստան, ոսկի, մեդալ, սպորտ
ծանրամարտ, հայաստան, ոսկի, մեդալ, սպորտ
Գարիկ Կարապետյանը փոքր ոսկի նվաճեց և դարձավ Եվրոպայի երիտասարդների ռեկորդակիր
16:12 22.04.2023 (Թարմացված է: 16:14 22.04.2023) 19-ամյա մարզիկը լուրջ հայտ ներկայացրեց մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային յոթերորդ օրը մրցահարթակ դուրս եկավ աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և փոքր ոսկի նվաճեց։
19-ամյա մարզիկը պոկում վարժության երրորդ մոտեցման ժամանակ, գլխավերևում պահելով 178 կգ կշռող ծանրաձողը, սահմանեց Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ ու լուրջ հայտ ներկայացրեց մեծահասակների Եվրոպայի չեմպիոն դառնալու համար։
Պոկում վարժությունում միանգամից երեք ծանրորդներ, այդ թվում` հայ մարզիկը, առաջին մոտեցման համար պատվիրել էին 170 կգ քաշը։ Բայց ի վերջո փոխեցին իրենց պատվիրած քաշերը, և Գարիկ Կարապետյանը սկսեց 172 կգ քաշից։
Հայ ծանրորդը շատ վստահ կատարեց մոտեցումն ու միանգամից ստանձնեց առաջատարի դերը։ Պոկում վարժությունում ոսկե մեդալի համար պայքարը ծավալվեց մեր ծանրորդի և վրացի Իրակլի Չխեիձեի միջև։ Վրացին 173 կգ–ն երկրորդ մոտեցման ժամանակ բարձրացնելով` պատվիրեց 178։ Նույն քաշին մոտեցավ նաև Կարապետյանը։ Բայց երկրորդ մոտեցումը մեր մարզիկի մոտ չստացվեց։
Երկու ծանրորդներին էլ մնացել էր մեկական մոտեցում միևնույն քաշը կշռող ծանրաձողը բարձրացնելու համար՝ 178 կգ։ Չխեիձին ձախողեց մոտեցումը, սակայն մինչ Կարապետյանի մոտեցումը նա պոկում վարժության առաջատարն էր` 173 կգ արդյունքով։ Ծանրաձողի հետ իսկական կռիվ տալով, պայքարելով` Կարապետյանը կարողացավ բարձրացնել քաշը և, սահմանելով Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ պոկում վարժությունում, նվաճեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոնի կոչումը պոկում վարժությունում։