00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն

© Sputnik / Asatur YesayantsԳարիկ Կարապետյան
Գարիկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Գարիկ Կարապետյան
Բաժանորդագրվել
Հայ ծանրորդը ուզում էր իրացնել նաև իր երրորդ մոտեցումը, բայց մեր մարզիչները ուղղակի թույլ չտվեցին գնալ ռիսկի 19-ամյա ծանրորդին, քանի որ ոսկե մեդալն արդեն ապահովված էր։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Երևանում շարունակվող այս մարզաձևի Եվրոպայի առաջնությունում 8-րդ մեդալը նվաճեց երկամարտում։ Այս անգամ մրցահարթակում փայլեց 102 կգ քաշային, երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը։
Գարիկ Կարապետյանը, պոկում վարժությունում գլխավերևում պահելով 178 կգ կշռող ծանրաձողը, սահմանեց Եվրոպայի երիտասարդների նոր ռեկորդ ու նվաճեց ոսկե փոքր մեդալը։ Հրում վարժությունում մեր մարզիկը նորից թարմացրեց Եվրոպայի երիտասարդների ռեկորդը՝ 214 կգ, և հանրագումարում թարմացրեց նաև Եվրոպայի երիտասարդների ռեկորդը երկամարտում՝ 392 կգ։ Սա մեծահասակների Եվրոպայի չեմպիոնի արդյունքն է։
Պոկում վարժությունում բավականին լարված պայքար ծավալվեց Գարիկ Կարապետյանի և վրացի Իրակլի Չխեիձեի միջև։ Վճռորոշ դարձավ հայ ծանրորդի երրորդ մոտեցումը, որի ընթացքում Կարապետյանը ծայրաձողի հետ պարզապես կռիվ տալով կարողացավ ֆիքսել քաշը գլխավերևում և հինգ կիլոգրամի առավելության ստացավ Չխեիձեի նկատմամբ, միևնույն ժամանակ նվաճեց ոսկե փոքր մեդալը։
Հրում վարժությունում էլ նախնական պատվերներից պարզ դարձավ, որ ոսկե մեդալի համար պայքարը ընթանալու է Գարիկ Կարապետյանի և Իրակլի Չխեիձեի միջև։ Առաջին մոտեցման համար վրացին պատվիրել էր 207 կգ, իսկ հայ ծանրորդը` 208 կգ։ Տակտիկական պայքար էր ծավալվել։ Չխեիձեն հստակ կատարեց իր վարժությունը։ Հերթը Կարապետյանինն էր։
© Sputnik / Asatur YesayantsԳարիկ Կարապետյան
Гарик Карапетян из сборной Армении радуется победе в категории 102 кг среди мужчин группы А во время чемпионата Европы по тяжелой атлетике (22 апреля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Գարիկ Կարապետյան
Հայ մարզիկը իր բարձրության վրա էր ու, բարձրացնելով քաշը, սահմանեց երիտասարդների երկամարտի ռեկորդ։ Չխեիձեն երկրորդ մոտեցումով գլխավերևում պահեց 214 կգ և երկամարտի արդյունքով շրջանցեց հայ ծանրորդին։ Ու նորից գերազանց կատարում Գարիկի կողմից` 214 կգ ու Եվրոպայի երիտասարդների ռեկորդ հրում վարժությունում և երկամարտում։
Չխեիձեն երկամարտում հաղթելու համար գնաց հուսահատ քայլի` մոտենալով 220 կգ–ին, բայց չկարողացավ բարձրացնել, ու դա նշանակում էր, որ երկամարտում Եվրոպայի մեծահասակների չեմպիոն հռչակվեց Գարիկ Կարապետյանը։ Հայ ծանրորդը ուզում էր իրացնել նաև իր երրորդ մոտեցումը, բայց մեր մարզիչները ուղղակի թույլ չտվեցին գնալ ռիսկի 19-ամյա ծանրորդին, քանի որ ոսկե մեդալն արդեն ապահովված էր։
Այսպիսով` այս պահին Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները միասին երկամարտում վաստակել են 8 մեդալ՝ երեք ոսկի, երեք արծաթ և երկու բրոնզ։ Իսկ հաշվի առնելով նաև առանձին վարժություններում նվաճած մեդալները` մենք ունենք ոսկե 9, արծաթե 7 և բրոնզե 6 մեդալ։
Թիմային հաշվարկում ծանրամարտի Հայաստանի հավաքականը Գարիկ Կարապետյանի հաղթանակից հետո զբաղեցնում է առաջին տեղը։
Լրահոս
0