https://arm.sputniknews.ru/20230422/evrvopaji-arajnutjun-artur-aleqsanjann-u-gevvorg-gharibjany-durs-ekan-kisaezrapakich-58599340.html
Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
Sputnik Արմենիա
Հինգ ըմբիշներից երկուսը պարտվեցին քառորդ եզրափակիչում, իսկ մեկը` մեկնարկային գոտեմարտում։ 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T17:57+0400
2023-04-22T17:57+0400
2023-04-22T18:01+0400
հայաստան
արթուր ալեքսանյան
գևորգ ղարիբյան
ըմբիշ
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28512452_0:167:1600:1067_1920x0_80_0_0_caffe7f103edf83a7eb5344cbc2b878f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 60 կգ քաշային կարգում Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9։1 հաշվով հաղթանակի հասավ դանիացի Նիկոլայ Մոհամադիի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ լիտվացի Յուստաս Պետրավիչիուսը գորգ դուրս չեկավ վնասվածքի պատճառով։ Կիսաեզրափակիչում Ղարիբյանը մրցելու է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոն Նազարյանի հետ, որը ներկայացնում է Բուլղարիան։Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնԱրթուր Ալեքսանյանի մրցակիցը առաջին գոտեմարտում վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլին էր։ Արթուրը առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լևայիի հետ։ Ալեքսանյանը հաղթանակի հասավ 7։4 հաշվով։Մեր մյուս ըմբիշներից Սամվել Գրիգորյանն ու Շանթ Խաչատրյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում, Սլավիկ Գալստյանը զիջեց մեկնարկային գոտեմարտում։Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է սերբ Վիկտոր Նեմեշի հետ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար կմրցի իտալացի Յակոպո Սանդրոնի հետ։«Խոսք կուդամ` դեռ շատ կլսեք իմ անունը». Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28512452_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f3cabe04b65b4827aea8c3fc93fccae9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթուր ալեքսանյան, գևորգ ղարիբյան, ըմբիշ, եվրոպայի ըմբշամարտի առաջնության, սպորտ
հայաստան, արթուր ալեքսանյան, գևորգ ղարիբյան, ըմբիշ, եվրոպայի ըմբշամարտի առաջնության, սպորտ
Եվրոպայի առաջնություն. Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ
17:57 22.04.2023 (Թարմացված է: 18:01 22.04.2023) Հինգ ըմբիշներից երկուսը պարտվեցին քառորդ եզրափակիչում, իսկ մեկը` մեկնարկային գոտեմարտում։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի հնգակի ու աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և 60 կգ քաշային կարգում Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը դուրս եկան կիսաեզրափակիչ։
Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9։1 հաշվով հաղթանակի հասավ դանիացի Նիկոլայ Մոհամադիի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին, քանի որ լիտվացի Յուստաս Պետրավիչիուսը գորգ դուրս չեկավ վնասվածքի պատճառով։ Կիսաեզրափակիչում Ղարիբյանը մրցելու է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոն Նազարյանի հետ, որը ներկայացնում է Բուլղարիան։
Արթուր Ալեքսանյանի մրցակիցը առաջին գոտեմարտում վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլին էր։ Արթուրը առանց մեծ ճիգեր գործադրելու հաղթանակի հասավ 3։1 հաշվով։ Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լևայիի հետ։ Ալեքսանյանը հաղթանակի հասավ 7։4 հաշվով։
Մեր մյուս ըմբիշներից Սամվել Գրիգորյանն ու Շանթ Խաչատրյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում, Սլավիկ Գալստյանը զիջեց մեկնարկային գոտեմարտում։
Այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է սերբ Վիկտոր Նեմեշի հետ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Նուգզարի Ցուրցումիայի հետ, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար կմրցի իտալացի Յակոպո Սանդրոնի հետ։