00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դմիտրի Պեսկովի որդին Արիության մեդալ է ստացել «Վագներ» խմբում ծառայության համար

© Photo : собкор RT Роман КосаревՆիկոլայ Պեսկով
Նիկոլայ Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2023
Նիկոլայ Պեսկով
Բաժանորդագրվել
Ինչպես հայտնել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, Նիկոլայ Պեսկովն այդ խմբում ծառայել է որպես հրետանավոր։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի որդին` Նիկոլայ Պեսկովը, Արիության մեդալ է ստացել «Վագներ» Մասնավոր ռազմական ընկերությունում ծառայության համար։ Նիկոլայ Պեսկովն այդ մասին պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին։
«Որոշակի մարտական սխրանքի համար: Իմ ամբողջ անձնակազմն է սխրանք գործել։ Մենք հետաքրքիր առաջադրանք ունեինք։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել է նա։
Պեսկով կրտսերի խոսքով` ինքը ստիպված է եղել դիմել հորը, որն իրեն օգնել է կապ հաստատել «Վագներ» խմբի հետ։
«Ես դա իմ պարտքը համարեցի։ Պարտավոր էի մասնակցել, պետք է օգնեի բոլորին, ովքեր այնտեղ էին։ Չէի կարող նստել անկյունում ու նայել` ինչպես են ընկերներս և մյուսները գնում այնտեղ»,– ասել է նա։
Պեսկովի որդին հավելել է, որ շարքային է եղել, չնայած որ պարտադիր ժամկետային ծառայության ժամանակ ստացել է ավագ սերժանտի կոչում։
Լրագրողն անդրադարձել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցած դեպքին, երբ Նիկոլային զանգել էր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցը, ներկայացել որպես զինկոմիսարիատի աշխատակից և առաջարկել ներկայանալ։ Այն ժամանակ Դմիտրի Պեսկովի որդին ասել էր, որ հարցը լուծելու է այլ մակարդակում, ինչն էլ դարձել էր քաղաքական շահարկման թեմա։
«Գիտե՞ք` երբ զանգեցին, ես այդ ժամանակ արդեն պատրաստվում էի ծառայության մեկնելու։ Այդ պատճառով ես նյարդային էի ու ավել բաներ եմ ասել նրանց։ Բայց ոչինչ...»,– ասել է Նիկոլայ Պեսկովը։
Ավելի վաղ «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տելեգրամյան ալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Դմիտրի Պեսկովը դիմել է իրեն` խնդրելով որդուն ծառայության վերցնել որպես սովորական հրետանավոր։
Վաշինգտոնից Կիևին առաջարկել են թողնել Արտյոմովսկը. ԶԼՄ
Լրահոս
0