https://arm.sputniknews.ru/20230422/aprili-23-in-ev-24-in-erevani-mi-qani-pvoghvocnerum-ertevekutjuny-ksahmanapakvi-58584709.html
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Sputnik Արմենիա
Պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով ապրիլի 24-ի առավոտյան երկուսուկես ժամով փակ կլինի մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի... 22.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-22T12:22+0400
2023-04-22T12:22+0400
2023-04-22T12:24+0400
հայաստան
երևան
երթևեկություն
ծիծեռնակաբերդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1968/01/19680115_0:85:1600:985_1920x0_80_0_0_505ccee1fa0f66cfe1edeff3b3bfef79.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ի երեկոյան և ապրիլի 24-ի առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Նշենք, որ ջահերով երթն այս տարի կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից։Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06։00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
երևան
ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1968/01/19680115_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8b3ed46d6ced3254b27176bd77f44524.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երթևեկություն, ծիծեռնակաբերդ
հայաստան, երևան, երթևեկություն, ծիծեռնակաբերդ
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մի քանի փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
12:22 22.04.2023 (Թարմացված է: 12:24 22.04.2023) Պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով ապրիլի 24-ի առավոտյան երկուսուկես ժամով փակ կլինի մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ապրիլի 23-ի երեկոյան և ապրիլի 24-ի առավոտյան Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19։15-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Կիևյան փողոցում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ ջահերով երթն այս տարի կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից։
Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին, ժամը 06։00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը, ժամը 8․30-ից 11․00-ն պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։