https://arm.sputniknews.ru/20230421/vostikannern-u-prkararnern-ajsuhet-atestavvorum-kancnen-azhn-yndunec-nakhagtsery-58564152.html
Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն. ԱԺ–ն ընդունեց նախագծերը
Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն. ԱԺ–ն ընդունեց նախագծերը
Sputnik Արմենիա
Ոստիկանները և փրկարարներն ատեստավորման միջոցով կկարողանան հավելավճար ստանալ։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T19:20+0400
2023-04-21T19:20+0400
2023-04-21T19:20+0400
փրկարար
ոստիկան
ատեստավորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58295620_0:173:1670:1113_1920x0_80_0_0_c3f55aaaa58e3cec489fb97363d2396c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն աշխատավարձի բարձրացման համար։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փրկարար ծառայության մասին» (կողմ 61, դեմ 0, ձեռնպահ 23) և «Ոստիկանությունում ծառայության մասին» (կողմ 62, դեմ 0, ձեռնպահ 23) օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերը։Նշենք, որ 3 տարում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն են ունենալու մասնակցել ատեստավորման պրոցեսին։ Ատեստացիան հաջող անցնելու դեպքում ոստիկանության ծառայողները կստանան ավելի բարձր հավելավճար։Ինչ վերաբերում է փրկարարներին, ապա ատեստավորման առաջին անհաջող փորձի դեպքում աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն ունի: Այս ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար: Իսկ այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, կազատվեն պաշտոնից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/11/58295620_0:0:1484:1113_1920x0_80_0_0_717d03e722600a121c79137ffab7cb91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փրկարար, ոստիկան, ատեստավորում
փրկարար, ոստիկան, ատեստավորում
Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն. ԱԺ–ն ընդունեց նախագծերը
Ոստիկանները և փրկարարներն ատեստավորման միջոցով կկարողանան հավելավճար ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ոստիկաններն ու փրկարարներն այսուհետ ատեստավորում կանցնեն աշխատավարձի բարձրացման համար։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Փրկարար ծառայության մասին» (կողմ 61, դեմ 0, ձեռնպահ 23) և «Ոստիկանությունում ծառայության մասին» (կողմ 62, դեմ 0, ձեռնպահ 23) օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերը։
Նշենք, որ 3 տարում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն են ունենալու մասնակցել ատեստավորման պրոցեսին։ Ատեստացիան հաջող անցնելու դեպքում ոստիկանության ծառայողները կստանան ավելի բարձր հավելավճար։
Ինչ վերաբերում է փրկարարներին, ապա ատեստավորման առաջին անհաջող փորձի դեպքում աշխատողը երեք տարվա ընթացքում առնվազն երեք ատեստավորման հնարավորություն ունի: Այս ընթացքում փրկարարներին մեկ ամիս կտրվի ատեստավորմանը նախապատրաստվելու համար: Իսկ այն փրկարարները, որոնք վերապատրաստման միջոցով երրորդ տարվա ավարտին չեն կարողանա հաղթահարել շեմը, կազատվեն պաշտոնից։