https://arm.sputniknews.ru/20230421/stambulum-argelvel-e-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hishatakin-nvirvats-mijvocarumy-58544714.html
Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
Sputnik Արմենիա
«Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը կոչ է արել Ստամբուլի նահանգապետարանին հրաժարվել իր որոշումից։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T16:23+0400
2023-04-21T16:23+0400
2023-04-21T16:25+0400
թուրքիա
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
միջոցառում
քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/72/10927212_0:170:3039:1879_1920x0_80_0_0_05974bab2f9680173d1ece3e7ffa2dee.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Այս մասինտեղեկանում ենք ermenihaber.am-ից։Նշվում է, որ նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել` ասելով, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։Նշենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովն այս տարի ևս, ինչպես ամեն տարի, պատրաստվում է հիշատակի միջոցառում անցկացնել Սուլթանահմեդում։ Հանձնաժողովն ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Սուլթանահմեդում գտնվող թանգարանի դիմաց մամուլի հայտարարությամբ է հանդես գալու։Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/72/10927212_153:0:2884:2048_1920x0_80_0_0_57849c803c8b31d2a4484f56a9c217df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, միջոցառում, քաղաքապետարան
թուրքիա, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, միջոցառում, քաղաքապետարան
Ստամբուլում արգելվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
16:23 21.04.2023 (Թարմացված է: 16:25 21.04.2023) «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը կոչ է արել Ստամբուլի նահանգապետարանին հրաժարվել իր որոշումից։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ստամբուլի նահանգապետարանն արգելել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը, որը նախատեսվում էր Քադըքյոյ թաղամասում։ Այս մասինտեղեկանում ենք
ermenihaber.am-ից։
Նշվում է, որ նահանգապետարանի այդ արգելող որոշումից հետո «Ապրիլի 24-ի հիշատակի» հարթակը հայտարարություն է տարածել` ասելով, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս հիշատակի միջոցառումն արգելելու որևէ խելամիտ հիմնավորում չկա։
«Անընդունելի է այս միջոցառման արգելումը, որի ընթացքում խաղաղ կերպով և հանգիստ հիշատակում ենք նրանց, ում կորցրել ենք 1915 թվականին։ Առանց առերեսման ոչ մի ժողովրդավարական քայլ մնայուն, ոչ մի հասարակական հարաբերություն հավասար չի կարող լինել։ Նահանգապետարանը, արգելելով մեր հիշատակի միջոցառումը, բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային։ Մենք կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել իր որոշումից»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովն այս տարի ևս, ինչպես ամեն տարի, պատրաստվում է հիշատակի միջոցառում անցկացնել Սուլթանահմեդում։ Հանձնաժողովն ապրիլի 24-ին՝ ժամը 12։00-ին, Սուլթանահմեդում գտնվող թանգարանի դիմաց մամուլի հայտարարությամբ է հանդես գալու։