00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը լիովին բխում է Հայաստանի շահերից. Արեշև

© Sputnik / Asatur YesayantsԱնդրեյ Արեշևը Երևանում
Անդրեյ Արեշևը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Անդրեյ Արեշևը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս փորձագետը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում հայ-ամերիկյան համատեղ այցերի դինամիկան զգալի ավելացել է, ընդ որում` ԱՄՆ-ից ժամանող պատվիրակությունների մի մասի մասին չի հայտարարվում։
Հարավային Կովկասի համար աշխարհաքաղաքական մրցակցությունը սրվել է։ Քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ սա ոչ միայն Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի դիմակայություննէ, թեև հավաքական Արևմուտք ասվածն այստեղ վերապահումներով է, քանի որ կա ԱՄՆ, ԵՄ ու նաև Մեծ Բրիտանիա, որը միշտ իր առանձին խաղն է տարել, այդ թվում Հայաստանում, այլև տարածաշրջանային հարևանների դիմակայություն արտաքին խաղացողների հետ։ Խոսքն Իրանի և Թուրքիայի մասին է, որոնք չեն տեղավորվում վերոնշյալ խմբերի մեջ և իրենց շահերն են հետապնդում։
«Իրանի զորամիավորումների ակտիվությունը զգալի բարձր է Արաքսից դեպի հարավ, և դա պատասխան է Ադրբեջանում Իսրայելի դիրքերի ամրապնդման։ Մերձավոր Արևելքում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են Կովկասի վրա և փոխում տարածաշրջանային դասավորությունները։ Եվ մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասն էլ ավելի ակտիվ է տեղավորվում ոչ միայն ռուս–արևմտյան տարածաշրջանային օրակարգում, այլ նաև այժմ արդեն մերձարևելյան, որը ծայրահեղ բարդ և հակասական բնույթ է կրում», – նշեց քաղաքագետը։
Արեշևն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Էր Ռիյադի և Դամասկոսի մերձեցումը վատթարացնում են Իսրայելի վիճակը Մերձավոր Արևելքում, ինչը պաշտոնական Թել Ավիվին դրդում է ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում Իրանի դեմ, իսկ Ադրբեջանի դերն այդ համատեքստում գնալով ավելի կարևոր տեղ է զբաղեցնում Իսրայելի ռազմավարությունում։
Այս խառնակույտից դժվար է գլուխ հանել և բարդ է կոնկրետ ռազմավարություն մշակել Հայաստանի նման փոքր երկրին։ Նույնիսկ Ադրբեջանն ու Վրաստանը լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած։
Արեշևը նշում է, որ Արևմուտքի քաղաքականությունը տարածաշրջանում ողջ այս համատեքստում ուղղված է Ռուսաստանի, Իրանի դեմ և որոշ առումով միտված Թուրքիայի զսպմանը։ Արևմուտքն օգտագործում ու շահարկում է Հարավային Կովկասում առկա հակամարտությունները սեփական նպատակներին հասնելու համար։ Արևմտյան գործընկերները ճնշում են Հայաստանին և հետխորհրդային տարածքի այլ երկրներին` նպատակ ունենալով ներքաշել նրանց Ռուսաստանի հետ պատժամիջոցային դիմակայության մեջ, բայց դա Հայաստանի և մյուս երկրների շահերի դեմ է, ինչը սակայն Արևմուտքին հետաքրքիր չէ։
Փորձագետը հավելեց, որ գաղտնիք չէ, որ Հայաստանի ղեկավարության շրջանում խոսակցություններ են գնում ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին։
«Չգիտեմ` արդյոք այդ ամենը կյանքի կկոչվի, թե ոչ, բայց կարծում եմ, որ այդ հարցը դեռ երկար ժամանակ կլինի օրակարգում` հաշվի առնելով ՀՀ իշխանությունների` երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ ռազմաքաղաքական ոլորտը բավական լուրջ վնաս է կրել, մասնակիորեն այն պատճառով, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններում չի կարող լուրջ ռազմական օգնություն ցուցաբերել գործընկերներին։ Սակայն դա մասամբ կապված է նաև Հայաստանի վարած քաղաքականության հետ, ինչը հանգեցնում է Մոսկվայի կողմից վստահության կորստի։ Բայց ես հույսս չեմ կորցնում, որ մեր երկրների առաջնորդներին կհաջողվի լուծել առաջացող խնդիրները, թեպետ գնալով դա ավելի բարդ կտրվի», – ասաց Արեշևը։
Խոսելով ՀԱՊԿ ռազմատեխնիկական հնարավոր օգնության մասին, քաղաքագետը հիշեցրեց, որ Երևանը հրաժարվել է դրանից` բացատրելով նրանով, որ ՀԱՊԿ–ի կողմից կոնկրետ քաղաքական գնահատական չի տրվել հայ-ադրբեջանական սահմանին 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին, թեև օգնությունն արդեն իսկ համաձայնեցվել էր Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ։ Այդ գնահատականը որևէ բան չէր փոխի և Հայաստանին որևէ օգտակար բան չէր տա, թեպետ փորձագետը նշում է, որ հասկանալի է` ՀԱՊԿ որոշ երկրներ այդ քայլին չէին գնա` հաշվի առնելով Ադրբեջանի հետ իրենց լավ հարաբերությունները։
Քաղաքագետն ասում է, որ իրական քաղաքականության վրա կազդեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը և այն ռազմատեխնիկական օգնությունը, որն առաջարկվում էր Երևանին, ինչը լիովին բխում էր Հայաստանի շահերից։ Սակայն Երևանն ընտրեց եվրոպական քաղաքացիական առաքելության տեղակայումն իր տարածքում, որի հանդեպ այսօր որոշակի հիասթափություն կա, քանի որ այն պարզապես տեղեկություններ է հավաքում և փոխանցում դրանք Բրյուսելին։ Հրապարակած տեղեկությունների համաձայն` եվրոպացիներն այդ նորությունները ներկայացնում են նաև Բաքվին։
«ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը առկախված է, և այն կրկին կարող է օրակարգ մտցվել։ Սակայն այստեղ արդեն կարող է շահերի բախում լինել` հատկապես հաշվի առնելով եվրոպական քաղաքացիական առաքելության կազմը։ Ուկրաինայում նույնպիսի առաքելություն է գործում, և դրա որոշ աշխատակիցներ սահուն անցել են Հայաստան։ Հասկանալի է` ինչ նպատակներով», – ուշադրություն հրավիրեց փորձագետը։
Արեշևի խոսքով` Ռուսաստանը կբանակցի Ալիևի հետ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մնալու հարցով, որոնք այնտեղ են պիտի լինեն մինչև 2025 թվականը, քանի որ ԼՂ-ից նրանց հեռացումամբ Մոսկվան կկորցնի դիրքերն ամբողջ տարածաշրջանում։ Կարևոր է, որ այդ հարցը խաղաղ լուծում ստանա և հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը։
Ի՞նչ է ենթադրում ՀՀ–ին օգնության մասին փաստաթղթի նախագիծը. պարզաբանում են ՀԱՊԿ–ից
Լրահոս
0