00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:39
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:18
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Внимание президента РФ к детям, работа омбудсменов и проблемы семьи
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի

© Sputnik / Aram NersesyanՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած գրքերից
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած գրքերից - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած գրքերից. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հուշահամալիրն ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը կվերականգնվեն առաջիկա երկու տարում։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Հայաստանում աշխատում են Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Էլեկտրոնային բազայի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է, որի գլխավոր նպատակն է ի մի բերել Ցեղասպանությունը վերապրածների անունները և յուրաքանչյուր զոհի անունը՝ կենսագրական տվյալներով»,-ասաց Մարությանը:
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն իրականացվում է պետական աջակցությամբ։ Համապատասխան գրավոր երաշխիքները թանգարանի ղեկավարությունը ստացել է ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունից, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Թանգարան-ինստիտուտը դիմել է Գիտության պետական կոմիտե՝ հետագա քայլերի համար: Մարությանը նշեց, որ այս գործընթացը կարող է 10-15 տարի տևել:
Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության դասընթացի ներդրման ուղղությամբ: Անցյալ տարի այս թեմայով կայացավ «Հայոց Ցեղասպանության թեմայի դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» գիտաժողովը, որից հետո ՀՑԹԻ ղեկավարությունը դիմեց ԿԳՄՍՆ: Ստեղծվեց 18 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը զբաղվեց ծրագրի մշակմամբ, ինչից հետո այն կրկին ուղարկվեց ԿԳՄՍՆ։
Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը
«Հայոց ցեղասպանության թեման պետք է դասավանդել, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչպես, ինչի վրա պետք է շեշտը դնել, ինչ կոնցեպտուալ խնդիրներ պետք է բարձրացվեն»,- պարզաբանեց Մարությանը:
ՀՑԹԻ տնօրենը կարծում է, որ որակական փոփոխություններ են անհրաժեշը պատմության մեջ ցավալի տարեթվի ընկալման հարցում: Նրա խոսքով, վերջին 100 տարվա ընթացքում հայ ժողովուրդը ուշադրությունը սևեռում է վշտի վրա՝ ինչ-որ առումով արժանին չմատուցելով ողջ մնացածներին, այդ թվում՝ զինված դիմադրության շնորհիվ ողջ մնացածներին։
Մարությանը կարևոր է համարում զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ ցույց տալը, որ հայ ժողովուրդը կարողացել է գոյատևել, նոր կյանք կառուցել:
ՀՑԹԻ տնօրենն ընդգծեց, որ Ցեղասպանության խնդրով այսօր հետաքրքրվում են նաև երիտասարդները, որոնք, մասնավորապես, ուզում են հասկանալ՝ ինչով կարող են օգտակար լինել այդ ուղղությամբ:
Անդրադառնալով դպրոցական կրթությանը՝ Մարությանը նշեց, որ անցյալ տարի թանգարան-ինստիտուտում դպրոցականների համար կազմակերպված 48 դասախոսություններից 14-ը «Նեմեսիս» գործողության թեմայով են եղել: Նրա խոսքով՝ դասախոսությունների թեման դպրոցականներն իրենք են ընտրում։ Մարությանը դա ցուցանիշային է համարում, քանի որ այսօր երիտասարդներին հետաքրքրում է դրականը, դիմակայությունը, պայքարը, այն փաստը, որ հայ ժողովուրդը, անկախ ամեն ինչից, փորձել է հասնել արդարության:
Ինչ վերաբերում է ՀՑԹԻ առաջիկա ծրագրերին, Հարությունյանը նշեց, որ ընթացիկ տարում երկու գիտաժողով կանցկացվի (մայիս և սեպտեմբեր ամիսներին) երեխաների բռնի տեղահանման և ճամբարներում ապակենտրոնացված կյանքի թեմայով:
Բացի այդ, 2023 թվականի հուլիսին կսկսվեն ՀՑԹԻ վարչական շենքի և թանգարանի, 2024 թվականի հուլիսին՝ բուն հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները։ Կառավարությունն այդ աշխատանքների համար արդեն հատկացրել է ավելի քան 800 մլն դրամ (մոտ 2 մլն դոլար)։
Ցեղասպանության տարիներին շուրջ 200 հազար հայ երեխաներ ու կանայք են բռնի իսլամացվել
1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Նշենք, որ 2022 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունները երկրորդ անգամ անընդմեջ անվանեց ցեղասպանություն։ ԱՄՆ նախագահը հիշեցրեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները հայ մտավորականության ներկայացուցիչների և հասարակական գործիչների էին ձերբակալել, ինչից էլ սկսվեց Ցեղասպանությունը։
Լրահոս
0