https://arm.sputniknews.ru/20230421/hajastanum-tt-volvortn-uni-hetevvoghakan-zargacman-lajn-hnaravvorutjunner-nvidia-i-tnoren-58569159.html
Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ. Nvidia-ի տնօրեն
Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ. Nvidia-ի տնօրեն
Sputnik Արմենիա
Ջենսեն Հուանգը նշել է, որ իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում: 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T20:34+0400
2023-04-21T20:34+0400
2023-04-21T20:34+0400
տեղեկատվական տեխնոլոգիաներ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58568866_0:0:1670:940_1920x0_80_0_0_f160cb633e07478fab255af630ff48fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով: Հուանգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ է նման կարծիք հայտնել, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։Հուանգը հավելել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն, և գործադիրը շարունակելու է պայմաններ ստեղծել ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր «Nvidia»-ի հետ հնարավոր համագործակցությունը։2022 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում Հայաստանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58568866_23:0:1507:1113_1920x0_80_0_0_0655824d860302601bdd46f5b452de05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեղեկատվական տեխնոլոգիաներ, նիկոլ փաշինյան
տեղեկատվական տեխնոլոգիաներ, նիկոլ փաշինյան
Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ. Nvidia-ի տնօրեն
Ջենսեն Հուանգը նշել է, որ իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Nvidia ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը տպավորված է Հայաստանով, այստեղ բարձր տեխնոլոգիաների բնագավառում առկա ներուժով ու մարդկային կապիտալով: Հուանգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ է նման կարծիք հայտնել, տեղեկանում ենք
վարչապետի աշխատակազմից։
Հուանգը հավելել է, որ Հայաստանում ՏՏ ոլորտն ունի հետևողական զարգացման լայն հնարավորություններ ու հեռանկարներ, և իրենց ընկերությունը շարունակելու է արդյունավետ գործունեությունը մեր երկրում:
Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ ՀՀ կառավարության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը համարվում է առաջնահերթություն, և գործադիրը շարունակելու է պայմաններ ստեղծել ՏՏ ոլորտի նորանոր ընկերություններ ներգրավելու համար:
Հիշեցնենք` 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր «Nvidia» ընկերության կենտրոնակայան։ Ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը քննարկվել էր «Nvidia»-ի հետ հնարավոր համագործակցությունը։
2022 թվականի ապրիլին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը
հայտարարեց, որ համաշխարհային բարձր տեխնոլոգիական առաջատարներից մեկը՝ «Nvidia» ընկերությունը, գիտահետազոտական կենտրոն է հիմնում
Հայաստանում։