https://arm.sputniknews.ru/20230421/haghtanaks-nvirum-em-zinvvornerin-tvogh-misht-amur-linen-davit-hvovhannisjan-58578107.html
Հաղթանակս նվիրում եմ զինվորներին, թող միշտ ամուր լինեն. Դավիթ Հովհաննիսյան
Հաղթանակս նվիրում եմ զինվորներին, թող միշտ ամուր լինեն. Դավիթ Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
Դավիթը նշում է, որ լավ էր պատրաստվել մրցաշարին, ինչն էլ իր արդյունքը տվեց, իսկ Արան գոհ չէ ցուցաբերած արդյունքից։ 21.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-21T22:35+0400
2023-04-21T22:35+0400
2023-04-21T22:36+0400
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
դավիթ հովհաննիսյան
արա աղանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58570708_0:0:1600:901_1920x0_80_0_0_3996a9b282028f1d5e30d9bf4397381b.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Դավիթ Հովհաննիսյանն իր հաղթանակը նվիրում է զինվորներին։ Դավիթը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին։Դավիթի խոսքով` լավ էր պատրաստվել մրցումներին, ինչն էլ իր արդյունքը տվեց։ Ըստ նրա`Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ադրենալինով լի մրցաշար է, որը շատ լավ է կազմակերպված։ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր. տեսանյութ364 կգ արդյունքով արծաթե մեդալակիր դարձած Արա Աղանյանն էլ նշեց, որ հարթակում իրեն լավ չի զգացել և գոհ չէ ցուցաբերած արդյունքից։Նա հավելեց, որ Եվրոպայի ոչ մի առաջնության ժամանակ հանդիսատեսի կողմից նման աջակցություն չի եղել, ինչպես հիմա էր։Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։Դրոշը վառելու միջադեպն առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հետ. ԿԳՄՍՆ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/15/58570708_87:0:1510:1067_1920x0_80_0_0_2d5f96bbdb496d59c57cf3d9d4180715.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, դավիթ հովհաննիսյան, արա աղանյան
ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, դավիթ հովհաննիսյան, արա աղանյան
Հաղթանակս նվիրում եմ զինվորներին, թող միշտ ամուր լինեն. Դավիթ Հովհաննիսյան
22:35 21.04.2023 (Թարմացված է: 22:36 21.04.2023) Դավիթը նշում է, որ լավ էր պատրաստվել մրցաշարին, ինչն էլ իր արդյունքը տվեց, իսկ Արան գոհ չէ ցուցաբերած արդյունքից։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Դավիթ Հովհաննիսյանն իր հաղթանակը նվիրում է զինվորներին։ Դավիթը լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին։
«Հաղթանակը նվիրում եմ մեր զինվորին` թող միշտ ամուր լինեն»,–ասում է նա։
Դավիթի խոսքով` լավ էր պատրաստվել մրցումներին, ինչն էլ իր արդյունքը տվեց։ Ըստ նրա`Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ադրենալինով լի մրցաշար է, որը շատ լավ է կազմակերպված։
364 կգ արդյունքով արծաթե մեդալակիր դարձած Արա Աղանյանն էլ նշեց, որ հարթակում իրեն լավ չի զգացել և գոհ չէ ցուցաբերած արդյունքից։
«Նախորդ առաջնությանն ավելի շատ եմ բարձրացրել։ Կփորձեմ առավելագույնն անել հաջորդ տարի։ Շնորհավորում եմ Դավիթին. ինձ համար տարբերություն չկար` ես, թե Դավիթը կհաղթեինք»,–ասաց Արան։
Նա հավելեց, որ Եվրոպայի ոչ մի առաջնության ժամանակ հանդիսատեսի կողմից նման աջակցություն չի եղել, ինչպես հիմա էր։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։