00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Հովհաննիսյան
Դավիթ Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.04.2023
Բաժանորդագրվել
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մրցումային հերթական օրը ավարտվեց տղամարդկանց մինչև 96կգ քաշային կարգի մրցումներով։
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արա Աղանյանը 364 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։
Պոկում վարժությունում հայ ծանրորդների նախնական պատվերները ամենաբարձրն էին։ Դավիթն ու Արան առաջին մոտեցման համար պատվիրել էին 165կգ։
Աղանյանը հստակ կատարեց վարժությունը, թիմակցի օրինակին հետևեց Հովհաննիսյանը։
Երևանյան ԵԱ–ն լավագույնն է վերջին 10 տարում. Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Երկրորդ մոտեցման համար մերոնք պատվիրեցին 170 կգ։ Դավիթը բարձրացրեց, իսկ Արան ձախողեց մոտեցումը։ Աղանյանը ձախողեց նաև երրորդ մոտեցումը։
Իսկ ահա Հովհաննիսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում մոտեցավ 172 կգ–ին ու վստահ կատարեց վարժությունը` ամրապնդելով իր առավելությունը։
Արա Աղանյանը 165 կգ արդյունքով դարձավ պոկում վարժության բրոնզե մեդալակիր։
Հրում վարժությունում Աղանյանն առաջին մոտեցման համար պատվիրել էր 199կգ, և այն բարձրացնելով` ապահովեց արծաթե մեդալը հրում վարժությունում և երկամարտում։
Դավիթը մոտեցավ 200 կգ կշռող ծանրաձողին ու չեմպիոնական հայտ ներկայացրեց։ Բոլոր ծանրորդներն ավարտել էին իրենց ելույթները։ Ոսկին ու արծաթը վիճարկում էին հայ ծանրորդները։
Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Աղանյանը, ապահովելով արծաթե մեդալը, հրաժարվեց մյուս մոտեցումներից, իսկ Դավիթը գլխավերևում պահեց նաև 205կգ կշռող ծանրաձողը։ Այսպիսով Դավիթ Հովհաննիսյանը դարձավ չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն։
Վաղը Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցահարթակ են դուրս գալու տղամարդկանց մինչև 102 կգ և մինչև 109 կգ քաշային կարգերի ծանրորդները։ Մեդալների համար պայքարի մեջ է մտնելու Գարիկ Կարապետյանը (102կգ), իսկ 109 կգ քաշային կարգում մեր հավաքականը ներկայացված է լինելու երկու ծանրորդով` Սամվել Գասպարյանն ու Պետրոս Պետրոսյանը։
Կանանց մինչև 87կգ քաշային կարգում էլ մեդալների համար պայքարին մասնակցելու են Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը։
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված են 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։
Դրոշը վառելու միջադեպն առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հետ. ԿԳՄՍՆ
Լրահոս
0