00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովորաբար սխալ են հասկանում. Փաշինյանն արձագանքեց Արցախի պատգամավորների մտահոգությանը

© Photo : Photo by Սեդրակ Մկրտչյան from PexelsԱրցախի ԱԺ
Արցախի ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Արցախի ԱԺ
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ Մադրիդյան սկզբունքներով ԼՂ–ն ճանաչվել է Ադրբեջանի մաս, ինչի հետ պետք է առերեսվել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր հայտարարությունները Արցախում սովորաբար սխալ են հասկանում, և չի բացառվում, որ ապրիլի 18-ի հայտարարությունն էլ են սխալ հասկացել։ Նա այդ մասին ասաց Ազգային ժողովում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում` անդրադառնալով Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը։
Երեկ Արցախի ԱԺ խմբակցություններն ասել էին, որ անընդունելի են համարում Փաշինյանի այն տեսակետը, ըստ որի` Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով։ Ըստ Արցախի ԱԺ խմբակցությունների` ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից։
«Ես Արցախի Ազգային ժողովի կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Իմ կարծիքով` մեծ հաշվով սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են։ Փաստարկների դաշտում ի՞նչ հակափաստարկ է հնչել. ես ասում եմ` եկեք գնահատականները թողնենք մի կողմ և բովանդակության մեջ խորանանք, տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը: Ես նորից ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ ցանկալի իրականություն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Փաշինյանը հավելեց, որ իրականության հետ չառերեսվելով` նույն սխալն են գործել թե՛ ինքը, թե՛ ընդդիմադիրները։ Ուստի, նրա խոսքով, պետք է այս իրադրության հետ առերեսվել:
Մադրիդյան սկզբունքներն անկախության շանս էին տալիս ԼՂ–ին, դրանով ամեն ինչ ասված է. իրավաբան
Լրահոս
0