00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն կքննարկի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը. Աղազարյանը գործուն քայլեր է արել

© Sputnik / Aram NersesyanՀովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Հովիկ Աղազարյան
Բաժանորդագրվել
Ըստ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` ինչ–որ մարդիկ կան ստվերում, որոնց դուր չի գալիս այն, որ արդեն 1 շաբաթ է` ԱԺ–ն ընդդիմադիր թևի հետ «լավ գնում էր»։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստվում է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու հարցը։ Թովմասյանի և մյուս ընդդիմադիրների քաղաքական ակցիայից հետո ԱԺ–ում այս հայտարարությունն արեց ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Այսօրվա արտահերթ նիստում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ԱԺ ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, Թովմասյանը չհամաձայնեց, նրան միացան այլ ընդդիմադիր պատգամավորներ ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, քաշքշուկ սկսվեց։
Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ նախաձեռնել է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց` հիշեցնելով, որ այդ մասին հայտնել է դեռ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որտեղ ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։
«Այդ հարցն առաջիկայում կդառնա խմբակցության քննարկման առարկա: Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն»` հետապնդելով 2 նպատակ։ Մի դեպքում ճնշում գործադրել մեր խմբակցության որոշ գործընկերների վրա, թե տեսեք, ես խոսեցի, դրանից հետո իմ նկատմամբ նման բան արեցին, երկրորդ տարբերակ` հանրությանը ցանկանում էր ցույց տալ, որ ինքն այդքան համարձակություն ունի», -ասաց Աղազարյանը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ կարծում է, որ իրենց աչքով են տվել։
«Արդեն մեկ շաբաթ է՝ ԱԺ-ն ընդդիմադիր թևի հետ ոնց որ լավ գնում էր, բայց ոնց որ աչքով տվեցին, ու հոգեմետ վիճակ առաջացավ։ Էնքան խոսեցին հոգեմետ դեղերի մասին, հոգեմետ վիճակ առաջացավ, ու պարզ չի՝ ինչու։ Ընդդիմադիրները կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ակտիվ հարցեր էին տալիս։ Բայց ինչ-որ մարդիկ ստվերում բավարարված չէին այս ընթացքից։ Ի սկզբանե ասել էին խրամատների մասին, քոքերի մասին։ Այս ընթացքը ոչ մեկին ձեռք չի տալիս, որովհետև սա մեզ հնարավորություն էր տալիս համերաշխության միջավայր ստեղծել մեր երկրում։ Չուզեցին, ենթարկվեցին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով` պատահական չէ, որ այդ ակցիան իրականացվեց հենց «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից։
Հիշեցնենք` այսօրվա միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիայի անվան տակ պատգամավորները խոչընդոտում էին ՀՀ ԱԺ սահմանադրական գործընթացը։ Դեպքի առնչությամբ նկատողություն ստացան պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը և հեռացվեցին այսօրվա նիստից` զրկվելով դահլիճում ներկա լինելու իրավունքից։
Լրահոս
0