https://arm.sputniknews.ru/20230420/paraqarum-kahujqi-srah-e-ajrvel-mek-mard-tuzhel-e-58501214.html
Փարաքարում կահույքի սրահ է այրվել. մեկ մարդ տուժել է
Փարաքարում կահույքի սրահ է այրվել. մեկ մարդ տուժել է
Sputnik Արմենիա
Ծխահարվածը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ և, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T20:58+0400
2023-04-20T20:58+0400
2023-04-20T21:04+0400
փարաքար
հրդեհ
կահույք
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58500081_0:370:960:910_1920x0_80_0_0_7d32b179c18265da7461de0e9b19e7ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար գյուղի կահույքի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեկ մարդ տուժել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին։ Հայտնել են, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:34-ին:Այրվել է կահույքի երեսպատման պարագաների խանութը (մոտ 110 քմ), ջերմահարվել՝ կից կտորեղենի խանութի դուռը, առաստաղը (մոտ 5 քմ) և ավտոտեխսպասարկման կետի սանհանգույցի կախովի առաստաղը (մոտ 3 քմ):Քաղաքացի Թ. Բ.-ն (ծնված 1991 թ.) ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
փարաքար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58500081_0:280:960:1000_1920x0_80_0_0_48723fd6c10f2354f0d558123fe2417c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարաքար, հրդեհ, կահույք, տուժածներ
փարաքար, հրդեհ, կահույք, տուժածներ
Փարաքարում կահույքի սրահ է այրվել. մեկ մարդ տուժել է
20:58 20.04.2023 (Թարմացված է: 21:04 20.04.2023) Ծխահարվածը հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ և, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար գյուղի կահույքի սրահներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեկ մարդ տուժել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 20-ին, ժամը 14:40-ին։ Հայտնել են, որ հրդեհ է բռնկվել Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գտնվող կահույքի սրահում:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:34-ին:
Այրվել է կահույքի երեսպատման պարագաների խանութը (մոտ 110 քմ), ջերմահարվել՝ կից կտորեղենի խանութի դուռը, առաստաղը (մոտ 5 քմ) և ավտոտեխսպասարկման կետի սանհանգույցի կախովի առաստաղը (մոտ 3 քմ):
Քաղաքացի Թ. Բ.-ն (ծնված 1991 թ.) ծխահարվել է. վերջինս հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։