00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարկուտն ավելի շուտ եկավ, քան կայանները կլիցքավորեին. Արարատում ծիրանի բերքը վնասվել է

© Photo : press office of MES of ArtsakhԿարկուտ
Կարկուտ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Կարկուտ
Բաժանորդագրվել
Կարկտի հասցրած վնասի հաշվարկի ընթացքում մարզպետարանի մասնագետները պարզել են, որ դրանից առաջ ծիրանի այգիներն արդեն իսկ տուժել էին ապրիլի առաջին օրերին գրանցված ցրտահարությունից։ Պահպանված բերքն էլ արդեն կարկուտն է ավիրել։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արարատի մարզի մի շարք գյուղերում վերջին օրերին տեղացած կարկուտը վնասել է ծիրանի բերքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը։ Նրա խոսքով` կարկտից հիմնականում տուժել են Քաղցրաշենք, Նորաշեն, Այգեզարդ, Դվին և Նարեկ համայնքների ծիրանի այգիները։
«Ամենամեծ վնասը կրել է Քաղցրաշեն համայնքը` բերքի մինչև 60-65 տոկոսի սահմաններում։ Ծիրանի ապրանքային տեսքը կորած է։ Արդեն երևում են կարկտի հետևանքով պտղի վրա առաջացած հետքերը։ Ուրիշ համայնքներում 10-20 տոկոս է եղել վնասը` նայած որ տարածքում»,– ասաց մեր զրուցակիցը։
Կարկտի հասցրած վնասի հաշվարկի ընթացքում մարզպետարանի մասնագետները պարզել են, որ դրանից առաջ ծիրանի այգիներն արդեն իսկ տուժել էին ապրիլի առաջին օրերին գրանցված ցրտահարությունից։ Պահպանված բերքն էլ արդեն կարկուտն է ավիրել։
Թե քանի տոննա է կազմում վնասի ընդհանուր չափը՝ մարզպետարանում առայժմ չեն շտապում ասել` հորդորելով սպասել մինչև ծիրանենին կանցնի նաև իր բնական պտղաթափի շրջանը։ Միայն մայիսի 10-ից հետո հստակ կլինի, թե ծառերի վրա որքան բերք կմնա։
Այդուհանդերձ, կարկտից տուժած գյուղացիական տնտեսությունների թիվը մի քանի հարյուր է։ Ապահովագրված տնտեսությունների թիվը, Հայկազ Տերտերյանի համոզմամբ, 60 տոկոսից էլ քիչ է։
«Լավ է կարկուտը խփի, քան հետները գործ բռնես». գյուղացին բերքի ապահովագրման դառը փորձ ունի
«Ովքեր ունեցել են ապահովագրական պայմանագրեր, արդեն դիմել են իրենց ապահովագրական ընկերություններին։ Ովքեր չունեն՝ փաստի առաջ են կանգնել, որովհետև պետությունը որևէ բանով չի աջակցելու։ Չգիտենք իրենց վիճակն ինչ է լինելու, որովհետև կառավարությունը հատուկ ծրագիր է ընդունել ապահովագրական օժանդակության մասին, որի համաձայն, պետությունն աջակցում է գյուղացիական ապահովագրությունից օգտվողներին»,– ասում է վարչության պետն ու հիշեցնում, որ այդ ծրագրով պետությունը վճարում է ապահովագրական գումարի 50 տոկոսը։
Իսկ թե ինչու գյուղացին չի ցանկանում ապահովագրել իրեն հնարավոր ռիսկից, պատասխանը պարզ է` ապահովագրությունը չափազանց թանկ հաճույք է։
«Ամեն ինչ ֆինանսի հետ է կապված, մարդիկ ֆինանսական խնդիրներ ունեն։ Որոշ հատվածներում` կապված ռիսկայնության հետ, այդ գումարը բավական մեծ է։ Որոշ հատվածներում ծիրանի ապահովագրության գումարը անցնում է 700 000 դրամը` 1 հա–ի համար»,– ասում է մասնագետը։
Հատկանշական է, որ կարկուտից տուժած տարածքներում հակակարկտային կայաններ կան, որոնք, սակայն, չեն գործել։ Հայկազ Տերտերյանի խոսքով` լիցքավորված չեն եղել։
«Նոր էին սկսել լիցքավորել։ Կարկուտն ավելի շուտ եկավ, քան կլիցքավորեին»,– ասաց նա։
Կայանները պատկանում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Բայց կայանի լիցքավորման համար գումարը պետք է փոխանցի տվյալ համայնքը։ Թե որ օղակն է թերացել իր աշխատանքում, մարզպետարանի ներկայացուցչը տեղյակ չէր։
2021 և 2022թթ–ին Արարատի մարզում համապատասխանաբար 38 և 39 հազար տոննա ծիրանի բերք է ստացվել։ Բայց ցրտահարությունից ու կարկտահարությունից 100 տոկոսով խուսափել չի հաջողվել։ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը չի հիշում մի տարի, երբ գյուղացին կլիմայական խնդիրներից վնասներ կրած չլինի։ Դրանցից զերծ մնալու միակ տարբերակը, Հայկազ Տերտերյանի համոզմամբ, գյուղատնտեսական ապահովագրությունն է։
Լրահոս
0