https://arm.sputniknews.ru/20230420/garnigeghard-hatvatsy-2023-in-kbarekargvi-sanvosjany-tshanaparhnerin-tarvvogh-ashkhatanqi-masin-58462366.html
Գառնի–Գեղարդ հատվածը 2023-ին կբարեկարգվի. Սանոսյանը` ճանապարհներին տարվող աշխատանքի մասին
Գառնի–Գեղարդ հատվածը 2023-ին կբարեկարգվի. Սանոսյանը` ճանապարհներին տարվող աշխատանքի մասին
Sputnik Արմենիա
ՏԿԵ նախարարը որոշ ժամկետներ նշեց ՀՀ–ում տարբեր ճանապարհների բարեկարգման առնչությամբ։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T12:49+0400
2023-04-20T12:49+0400
2023-04-20T12:54+0400
ճանապարհ
գնել սանոսյան
գառնի
գեղարդի վանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1367/92/13679250_0:240:1280:960_1920x0_80_0_0_e8b5314d91636bd3957e62e54e8f8fa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզում Գառնիից Գեղարդ տանող ճանապարհի հատվածում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարի նախատեսում է աշխատանքներ իրականացնել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։Նրա խոսքով` Հայաստան–Իրան ճանապարհը (Հյուսիս–հարավը) Սիսիան–Քաջարան և Քաջարան–Ագարակ հատվածը կառուցելու մասով 3 լոտ կա։ Սիսիան–Քաջարան հատվածը 60 կմ է, կա 1 առանձին թունել, որը կոչվում է Քաջարանի թունել և 3-րդն էլ Քաջարան–Ագարակն է` 32 կմ։ Սանոսյանն ընդգծեց, որ Սիսիան–Քաջարան հատվածի մրցույթը շուտ էին հայտարարել, բայց դեռևս այդ փուլում են գտնվում։Նա շեշտեց, որ 60 կմ–ը նոր ճանապարհ է` բարդ հատված, որտեղ 27 կամուրջ, 17 թունել է կառուցվելու (թունելներից մեկն էլ 8.6 կմ է)։ Սանոսյանը վստահեցրեց` տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ չի արվել։2022թ. սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 7.9 մլրդ դրամ կհատկացվի. ՍանոսյանՏԿԵ նախարարը նշեց` ենթադրվում է, որ 1 ամսից կավարտվի ճանապարհի Հյուսիս–հարավի մաս կազմող 32 կմ–ի մրցույթը, արդեն մասնակիցներ կան, կարծես հաղթող ընկերությունը նշմարվում է։Նախարարությունն այժմ փաստաթղթերի ստուգման փուլում է։
գառնի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1367/92/13679250_0:0:1280:960_1920x0_80_0_0_7c77f74900988335fa10f5c11d4deb18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, գնել սանոսյան , գառնի, գեղարդի վանք
ճանապարհ, գնել սանոսյան , գառնի, գեղարդի վանք
Գառնի–Գեղարդ հատվածը 2023-ին կբարեկարգվի. Սանոսյանը` ճանապարհներին տարվող աշխատանքի մասին
12:49 20.04.2023 (Թարմացված է: 12:54 20.04.2023) ՏԿԵ նախարարը որոշ ժամկետներ նշեց ՀՀ–ում տարբեր ճանապարհների բարեկարգման առնչությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզում Գառնիից Գեղարդ տանող ճանապարհի հատվածում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս տարի նախատեսում է աշխատանքներ իրականացնել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«ՏԿԵ նախարարությունը նախատեսում է Ջրվեժից Գառնի ուղղությամբ ճանապարհի տարբեր հատվածներ բարեկարգել, մի մասը կանենք այս տարի։ Պատրաստվում ենք նաև Գառնիից Գեղարդ տանող ճանապարհին աշխատանքներ իրականացնել։ Սա ավելի առաջնային փուլում է։ Աճարկուտում ճանապարհը բավականին անբարեկարգ վիճակում է, մենք որոշակի ուսումնասիրություն ենք արել, բայց որքանով հիշում եմ` նախագիծը դեռ չենք պատվիրել։ Խոստանում եմ`առաջիկայում ուշադրություն կդարձվի այդ հատվածին, նախագիծը կպատվիրվի և նախարարության միջոցներով կիրականացնենք բարեկարգումը»,– ասաց ՏԿԵ նախարարը։
Նրա խոսքով` Հայաստան–Իրան ճանապարհը (Հյուսիս–հարավը) Սիսիան–Քաջարան և Քաջարան–Ագարակ հատվածը կառուցելու մասով 3 լոտ կա։ Սիսիան–Քաջարան հատվածը 60 կմ է, կա 1 առանձին թունել, որը կոչվում է Քաջարանի թունել և 3-րդն էլ Քաջարան–Ագարակն է` 32 կմ։ Սանոսյանն ընդգծեց, որ Սիսիան–Քաջարան հատվածի մրցույթը շուտ էին հայտարարել, բայց դեռևս այդ փուլում են գտնվում։
Նա շեշտեց, որ 60 կմ–ը նոր ճանապարհ է` բարդ հատված, որտեղ 27 կամուրջ, 17 թունել է կառուցվելու (թունելներից մեկն էլ 8.6 կմ է)։ Սանոսյանը վստահեցրեց` տարածաշրջանում նման բարդ պրոյեկտ չի արվել։
ՏԿԵ նախարարը նշեց` ենթադրվում է, որ 1 ամսից կավարտվի ճանապարհի Հյուսիս–հարավի մաս կազմող 32 կմ–ի մրցույթը, արդեն մասնակիցներ կան, կարծես հաղթող ընկերությունը նշմարվում է։
Նախարարությունն այժմ փաստաթղթերի ստուգման փուլում է։