https://arm.sputniknews.ru/20230420/chinastany-pvokhancum-e-ir-zargacman-pvordzy-despany-erevani-het-haraberutjunneri-masin-58459771.html
Չինաստանը փոխանցում է իր զարգացման փորձը. դեսպանը` Երևանի հետ հարաբերությունների մասին
Չինաստանը փոխանցում է իր զարգացման փորձը. դեսպանը` Երևանի հետ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
«Թումո»–ում առցանց հանդիպում է կազմակերպվել հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T12:20+0400
2023-04-20T12:20+0400
2023-04-20T12:37+0400
դեսպան
չինաստան
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
տիեզերագնաց
յուն ֆան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58455604_0:0:1600:901_1920x0_80_0_0_2cb56f940b448a07ffaa6b5cb2cd3eed.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկեր ու բարեկամ են, այդ պատճառով Պեկինը փորձում է փոխանցել Երևանին զարգացման իր փորձն ու իր ձեռքբերումները։ Այս մասին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։«Թումո»–ում առցանց հանդիպում էր կազմակերպվել հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև։Դեսպանը նշեց, որ նման միջոցառում Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվել։ Այն հայ երիտասարդությանը թույլ կտա ծանոթանալ տիեզերագնացության ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին և նոր գիտելիքներ ստանալ այդ ոլորտի վերաբերյալ։Նրա կարծիքով` նախաձեռնությունը կարևոր է, մանավանդ, որ Հայաստանն արդեն առաջին արհեստական արբանյակն արձակել է տիեզերք (2022 թվականի մայիսի վերջին, – խմբ.)։«Համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել հայ–չինական հարաբերությունների զարգացման», – ասաց Ֆանը։ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ միջոցառման անցկացումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունների մասին։Լրագրողներին փոխնախարարը հայտնեց, որ միջոցառմանը մասնակցում է շուրջ 60 երեխա, և սա նրանց համար ևս մեկ հնարավորություն է` ընդլայնելու մտահորիզոնն ու կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն Հայաստանի համար. Յուն Ֆան
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58455604_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4fa56cb67397fe614c3e896801113a7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, չինաստան, «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, տիեզերագնաց, յուն ֆան
դեսպան, չինաստան, «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, տիեզերագնաց, յուն ֆան
Չինաստանը փոխանցում է իր զարգացման փորձը. դեսպանը` Երևանի հետ հարաբերությունների մասին
12:20 20.04.2023 (Թարմացված է: 12:37 20.04.2023) «Թումո»–ում առցանց հանդիպում է կազմակերպվել հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկեր ու բարեկամ են, այդ պատճառով Պեկինը փորձում է փոխանցել Երևանին զարգացման իր փորձն ու իր ձեռքբերումները։ Այս մասին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ–ում Չինաստանի դեսպան Յուն Ֆանը։
«Թումո»–ում առցանց հանդիպում էր կազմակերպվել հայ դպրոցականների և այս պահին տիեզերանավի վրա գտնվող չինացի տիեզերագնացների միջև։
Դեսպանը նշեց, որ նման միջոցառում Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվել։ Այն հայ երիտասարդությանը թույլ կտա ծանոթանալ տիեզերագնացության ոլորտում Չինաստանի ձեռքբերումներին և նոր գիտելիքներ ստանալ այդ ոլորտի վերաբերյալ։
«Սա լավ հնարավորություն է տիեզերագնացության նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը բարձրացնելու համար։ Նման նախաձեռնություններն ապագայում թույլ կտան զարգացնել երկիրը։ Այս ոլորտում արձանագրած առաջընթացը մեծ դեր է խաղացել Չինաստանի զարգացման հարցում», – նշեց դիվանագետը։
Նրա կարծիքով` նախաձեռնությունը կարևոր է, մանավանդ, որ Հայաստանն արդեն առաջին արհեստական արբանյակն արձակել է տիեզերք (2022 թվականի մայիսի վերջին, – խմբ.)։
«Համատեղ ջանքերով մենք կարող ենք հասնել հայ–չինական հարաբերությունների զարգացման», – ասաց Ֆանը։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ միջոցառման անցկացումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունների մասին։
Լրագրողներին փոխնախարարը հայտնեց, որ միջոցառմանը մասնակցում է շուրջ 60 երեխա, և սա նրանց համար ևս մեկ հնարավորություն է` ընդլայնելու մտահորիզոնն ու կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում։