00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեն կարող մեզ տեղահան անել, որ իրենք շահույթ ստանան. ֆիրդուսցիները կառավարության մոտ են

© Sputnik / Asatur YesayantsՖիրդուսի
Ֆիրդուսի - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Բաժանորդագրվել
«Ֆիրդուսի» թաղամասի բնակիչները բողոքում են, որ մարտի 22-ից մինչ օրս իրենց ներկայացրած դիմումին ոչ ոք չի արձագանքել, այդ պատճառով էլ հերթական անգամ եկել են գործադիրի դիմաց։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կրկին կառավարության դիմաց են.նրանք պահանջում են հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Նշենք, որ դեռ 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
«Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես». Ֆիրդուսիի բնակիչները ՀՀ կառավարության շենքի մոտ են
Բնակիչներից մեկը նշեց, որ մարտի 22-ին դիմում էին գրել ու այնտեղ նշել իրենց խնդիրները, բայց մինչ օրս արձագանք չեն ստացել, այնինչ պատասխանը պետք է տասնօրյա ժամկետում տային։

«Մեզ կցել էին Ավետիքին (կառավարության ներկայացուցիչ,–խմբ), սակայն նա արդեն չի կարողանում պատասխանել մեր հարցերին, թույլ չեն տալիս, արգելում են իրեն։ Հիմա ուզում ենք արգելողի` աշխատակազմի ղեկավարի (Արայիկ Հարությունյանի,–խմբ.) հետ հանդիպել։ Թող իջնի ու մեր հարցերին պատասխանի, թե ինչ է լինելու։ Օրինակ` Հովիկ Աբրահամյանը (ՀՀ նախկին վարչապետ,–խմբ.), Սերժ Սարգսյանը (ՀՀ 3–րդ նախագահ,–խմբ.) մեզ լուծումներ տվել են։ Սարգսյանը որոշել էր, որ տեղում կառուցապատողից պետք է մեզ տներ տան, իսկ Կարեն Կարապետյանը (ՀՀ նախկին վարչապետ,–խմբ.) կրակի մեջ գցեց, որպեսզի տեղում տուն չտան, հիմա էլ տեսնենք` Նիկոլ Փաշինյանը ինչ կորոշի, ինչ լուծում կառաջարկի»,– լրագրողների հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ ներողություն խնդրեց, որ քաղաքական, պատերազմական իրավիճակը թողած, իրենք պայքարում են իրենց գույքի համար, բայց խնդրեց, որպեսզի իրենց էլ ճիշտ հասկանան, քանի որ այդ տներն իրենց քրտինքով կառուցված, ստեղծված տներ են։
«Երևանում ծանրամարտի առաջնություն է ընթանում, դեպքեր են լինում, որ մարզիկները քաշ են դնում ու չեն կարողանում բարձրացնել։ Հիմա էլ կառավարությունն իր օղակներով մի հատ ծանրություն է վերցրել, որ բարձրացնի, բայց միանշանակ ասում եմ` չեն կարող։ Նրանք չեն կարող այսքան ժողովրդին, մեզ բոլորիս տեղահան անել ու ասել` մենք պետք է գանք ու շահույթ ստանանք այստեղից»,– ընդգծեց բնակիչը։
Ֆիրդուսի թաղամասի բնակիչները կրկին կառավարության մոտ են. նրանց խոստացան ընդունել ավելի ուշ
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց շտապողականությունը կայանում է նրանում, որ իրենց ներկայացրած դիմումի պատասխանը չեն ստացել այն դեպքւոմ, երբ իրենք էլ նամակներ են ստանում, որտեղ 15-օրյա ժամկետ է սահմանված։ Նրանք վստահեցնում են` վիճարկել են կառավարության որոշումը, սակայն մինչ օրս դատական նիստեր չեն կայանում և իրենք կասկածներ ունեն, որ դրանք չեն կատարվում ինչ–որ տեղից հատուկ ուղղորդված։
Բնակիչներից մեկը հայտնեց, որ իրենց կառավարությունից ասել են` 3 հոգով վերև բարձրանան և իրենց խնդիրը ներկայացնեն։ Բնակիչները, սակայն, դեմ են և պահանջում են, որ կառավարության ներկայացուցիչը ներքև իջնի և բոլորի հետ զրուցի։
Ավելի ուշ Ֆիրդուսիի բնակիչներից 8-ը բարձրացան կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման։
Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը
Հավելենք, որ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:
Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:
Լրահոս
0