00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ իջնելու ամբիոնի մոտից. Թագուհի Թովմասյանի հայտարությունից հետո ԱԺ–ում քաշքշուկ սկսվեց

Բաժանորդագրվել
Պատգամավորը նշեց` այլևս չի հանդուրժելու, որ սուտը, կեղծիքը, բանսարկությունն ու մարդկանց անվանարկումը հնչի բարձր ամբիոնից։
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը որոշել է ակցիա անել և չիջնել ամբիոնի մոտից։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելուց հետո մտքերի փոխանակության ժամանակ։

«Հայտարարում եմ քաղաքական ակցիա և ի նշան բողոքի չեմ իջնելու ԱԺ ամբիոնից։ Թույլ չեմ տալու երկրի թիվ 1 ամբիոնից կրկին ստեր հնչեցնել, կասկածի տակ դնել Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունը։ Սիրելի գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, ապա կարող եք միանալ իմ ակցիային։ Այլևս չեմ կարող հանդուրժել, որպեսզի սուտը, կեղծիքը, բանսարկությունն ու մարդկանց անվանարկումը հնչի այս բարձր ամբիոնից։ Բավակա՛ն է։ Սթափվե՛ք ու հասկացե՛ք ձեր պատասխանատվության չափաբաժինը»,– ասաց Թովմասյանը։

Ալեն Սիմոնյանը հորդորեց դադարեցնել այդ ակցիան` հայտարարելով, որ հակառակ դեպքում կկանչի անվտանգության աշխատակիցներին, այնուհետև ընդմիջում հայտարարեց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնի մոտից բռնի ուժով հեռացնում ընդդիմադիր պատգամավորներին։ Թագուհի Թովմասյանի կողքին կանգնել էին նաև անկախ պատգամավոր Էլինար Վարդանյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Լիլիթ Գալստյանը և այլք։
Ալեն Սիմոնյանն էլ այդ ընթացքում կոչ արեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի ով մոտենա ամբիոնին, բոլորին հեռացնել նիստերի դահլիճից։
«Բոլոր պատգամավորներին, ով կմոտենա էստեղ` Արեգնազով, Աննայով, Տիգրանով, բոլորին դուրս հանել։ Ես եմ էստեղ որոշում, դուք դուրս եք գալիս»,– ասաց Սիմոնյանը։
Այս միջադեպի ընթացքում վիճաբանություն եղավ նաև իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև։
Էդգար Ղազարյանը դիմել է վարչական դատարան` վիճարկելու ՄԻՊ–ի ընտրության որոշումը
Լրահոս
0