00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարաշահելով պաշտոնեական դիրքը` պետությանը պատճառվել է մոտ 3 մլրդ դրամի վնաս

© Sputnik / Asatur YesayantsՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը մոտ 20 մլն 890 հազար դրամով օտարվել է։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ` Դավթաշեն վարչական շրջանում հողատարածք վաճառելիս պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
2003 թվականի հունվարի 17-ին Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն:
Այնուհետև, Երևանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով՝ ժամանցի և հանգստի գոտու կազմակերպման նպատակով:
Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին:
Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը:
Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների և կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին:
Ապրիլի 4-ին քաղաքապետարանի և Ե.Գ.-ի միջև կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին։
Ավելի ուշ Ե.Գ.-ն հողամասը բաժանել է 3 մասի ու վաճառել է՝ համապատասխանաբար՝ 2007 թ.-ին 767 մլն 500 հազար դրամով, 2019 թ.-ին՝ 887 մլն 722 հազար ու 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամով
Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ։
Ապօրինի գույքի բռնագանձման ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարան
Նշված արարքների արդյունքում, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։
2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Լրահոս
0