Արևի հիբրիդային խավարումը, ինչպես և մյուս բոլոր խավարումները, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը ծածկում է արևը և ստվեր է գցում Երկրի մակերեսին: Հիբրիդայինը տարբերվում է այլ խավարումներից. Երկրի մի մասում մարդիկ տեսնում են ամբողջական խավարում, իսկ մյուս մասում`մասնակի: Միշտ կա մի կետ, որտեղից կարելի է տեսնել օղակաձև խավարման ամբողջական անցման գործընթացը և հակառակը: Մի խոսքով, եզակի տեսարան է, և խավարման սիրահարները ամեն կերպ փորձում են տեսնել այն։Խավարումը սկսվել է 05:34-ին և ավարտվել Երևանի ժամանակով 09: 59-ին: Փուլերի միջև անցումը, որը տեսանելի է եղել միայն օվկիանոսի երկնքում, տևել է 1 րոպե 16 վայրկյան: Ցամաքում ամենաերկար ամբողջական խավարումը տեղի է ունեցել Արևելյան Թիմորում` 1 րոպե 14 վայրկյան:Օղակաձևից դեպի ամբողջական խավարում անցումը կարող էին տեսնել միայն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին Հնդկական և Խաղաղ օվկիանոսների մեջտեղում:Արեգակի խավարման մասնակի փուլը տեսանելի է եղել Հնդկական օվկիանոսի հարավում, Անտարկտիդայի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների մի շարք վայրերում, Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում:Ամբողջական փուլը երևացել է Թիմոր կղզում, Պապուայի որոշ մասերում և Արևմտյան Ավստրալիայի Էքսմութ քաղաքի տարածքում:Գերլուսինը լուսավորել է Արգենտինայի մայրաքաղաքի երկինքը․ հազվագյուտ կադրեր
Հիբրիդային խավարումները տեղի են ունենում մոտավորապես 10 տարին մեկ անգամ։ Հաջորդը սպասվում է 2031 թվականի նոյեմբերի 14-ին:
Արևի հիբրիդային խավարումը, ինչպես և մյուս բոլոր խավարումները, տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը ծածկում է արևը և ստվեր է գցում Երկրի մակերեսին: Հիբրիդայինը տարբերվում է այլ խավարումներից. Երկրի մի մասում մարդիկ տեսնում են ամբողջական խավարում, իսկ մյուս մասում`մասնակի: Միշտ կա մի կետ, որտեղից կարելի է տեսնել օղակաձև խավարման ամբողջական անցման գործընթացը և հակառակը: Մի խոսքով, եզակի տեսարան է, և խավարման սիրահարները ամեն կերպ փորձում են տեսնել այն։
Խավարումը սկսվել է 05:34-ին և ավարտվել Երևանի ժամանակով 09: 59-ին: Փուլերի միջև անցումը, որը տեսանելի է եղել միայն օվկիանոսի երկնքում, տևել է 1 րոպե 16 վայրկյան: Ցամաքում ամենաերկար ամբողջական խավարումը տեղի է ունեցել Արևելյան Թիմորում` 1 րոպե 14 վայրկյան:
Օղակաձևից դեպի ամբողջական խավարում անցումը կարող էին տեսնել միայն նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին Հնդկական և Խաղաղ օվկիանոսների մեջտեղում:
Արեգակի խավարման մասնակի փուլը տեսանելի է եղել Հնդկական օվկիանոսի հարավում, Անտարկտիդայի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների մի շարք վայրերում, Հարավարևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում:
Ամբողջական փուլը երևացել է Թիմոր կղզում, Պապուայի որոշ մասերում և Արևմտյան Ավստրալիայի Էքսմութ քաղաքի տարածքում: