https://arm.sputniknews.ru/20230420/arcakhci-arman-avanesjany-dardzav-chempivon-haj-sambistnery-evrvopajum-erkrvordn-en-58494673.html
Արցախցի Արման Ավանեսյանը դարձավ չեմպիոն. հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են
Արցախցի Արման Ավանեսյանը դարձավ չեմպիոն. հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են
Sputnik Արմենիա
Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։ 20.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-20T18:58+0400
2023-04-20T18:58+0400
2023-04-20T19:16+0400
հայաստան
չեմպիոն
արցախցի
սամբո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58494842_0:77:1775:1075_1920x0_80_0_0_e90df07dc5d4813d2fdde46baf0ec29e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանը ներկայացնող արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և բավարարվեց արծաթե մեդալով:58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:Հայ սամբիստները սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների էին արժանացել նաև Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը, իսկ 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում և կտևի մինչև ապրիլի 23-ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/14/58494842_297:0:1737:1080_1920x0_80_0_0_d67cace25e268200503276ab8224c6ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չեմպիոն, արցախցի, սամբո
հայաստան, չեմպիոն, արցախցի, սամբո
Արցախցի Արման Ավանեսյանը դարձավ չեմպիոն. հայ սամբիստները Եվրոպայում երկրորդն են
18:58 20.04.2023 (Թարմացված է: 19:16 20.04.2023) Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճեցին երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հայաստանը ներկայացնող արցախցի Արման Ավանեսյանը մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
«Արման Ավանեսյանը եզրափակիչում պետք է մրցեր Ռաման Դամյուի հետ (Բելառուս), սակայն վերջինս վնասվածքի պատճառով չներկայացավ մրցագորգ, և արցախցի դյուցազունը հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն»,– ասված է հաղորդագրությունում:
54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Մարգարիտա Բարնևային և բավարարվեց արծաթե մեդալով:
58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Հայ սամբիստները սամբոյի Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե, չորս բրոնզե մեդալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում
բրոնզե մեդալների էին արժանացել նաև Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, 58 կգ կարգում՝ Մխիթար Մխիթարյանը, իսկ 98 կգ քաշային կարգում հանդես եկող
Արսեն Խանջյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում և կտևի մինչև ապրիլի 23-ը: