00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը և Իսրայելն ընդդեմ Իրանի. ի՞նչ մեսիջ են պարունակում իսրայելցի պաշտոնյաների այցերը

© Photo : Twitter / Office of the President of IsraelԻսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էլի Քոենը և Ջեյհուն Բայրամովը
Իսրայելի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էլի Քոենը և Ջեյհուն Բայրամովը - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2023
Բաժանորդագրվել
Արևելագետը վստահ է, որ Իրանը թույլ չի տա Ադրբեջանի ձեռքերով իր դեմ գործողություններ ձեռնարկել։ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է հարվածել «սիոնիստական ռեժիմի յուրաքանչյուր ներկայության կետին Հարավային Կովկասում»։
Ակնհայտ է, որ Իսրայել–Ադրբեջան հարաբերությունները նոր փուլ են թևակոխել, իսկ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բաքու` Թել Ավիվի կողմից Թեհրանի դեմ ուղղված քայլերի տրամաբանության մեջ են տեղավորվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ Սերգեյ Մելքոնյանը` անդրադառնալով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի` Ադրբեջան կատարած այցին։
Իսրայելի արտգործնախարարի այցից առաջ Ադրբեջանի դիվանագիտության ղեկավար Ջեյհուն Բայրամովն էր այցելել Թել Ավիվ, որտեղ Ադրբեջանը դեսպանատուն է բացել։ Միևնույն ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին Բաքվի և Թել Ավիվի համագործակցությունը դավադրություն է անվանել, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ` Ադրբեջանի տարածքում։
«Իսրայելական մամուլին եթե հետևենք, այնտեղ հստակ երևում է, որ իրենք շատ մեծ ուշադրություն են դարձնում Ադրբեջանին և այդ այցերին։ Հիմա արտգործնախարարի այցն այնքան կարևոր չէ, որքան Իսրայելի նախագահի սպասվող այցը Ադրբեջան, որը պլանավորվում է այս տարի։ Տեղական մամուլում այս այցերի վերաբերյալ շատ պարզ շեշտադրում կա` դա ուղղված է հենց Իրանի դեմ և Իրանի ներկայության դեմ Հարավային կովկասում, որը գնալով ընդլայնվում է»,–նշեց փորձագետը։
Մելքոնյանն ընդգծում է, որ ռազմաարդյունաբերական ոլորտում այսօր Ադրբեջանը փաստացի Իսրայելի երկրորդ գործընկերն է Հնդկաստանից հետո։
Այդ հարաբերությունները մասնավորապես ավելի խորացել են այն բանից հետո, երբ արաբական որոշ երկրներ ոչ թե խզեցին, այլ փորձեցին բարելավել իրենց հարաբերություններն Իրանի հետ, ինչը առանձնապես չի ողջունվել Իսրայելի կողմից։
«Թել Ավիվն արաբական այդ երկրների նկատմամբ, որպես պատժամիջոց, կասեցրեց պայմանագրերը։ Փաստացի Իսրայելն արդեն ունի ազատ արտադրված զենքեր, որը կարող է լինել Ադրբեջանում, եթե վերջինս ստորագրի այդ պայմանագրերը»,–ասում է փորձագետը` միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Թել Ավիվի ու Բաքվի միջև ռազմական համագործակցությունը նախքան սա էլ բավականին խորն էր, որը մենք` Հայաստանի Հանրապետությունը, տեսել և զգացել է իր մաշկի վրա 44–օրյա պատերազմի ժամանակ։
Այս համատեքստում կարևոր է ընդգծել նաև ԱՄՆ–ի ներգրավվածությունն այս կոնֆլիկտում։ Փորձագետն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի արած հայտարարության վրա, որ ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին Իրանի դեմ հակամարտությունում։
Ըստ նրա` այդ աջակցությունը արտահայտվելու է նաև Իսրայելի միջոցով զինտեխնիկայի մատակարարմամբ։
Իսրայելական ընկերությունը 102 մլն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի անանուն գնորդին
Չնայած ձևավորված իրավիճակին, մեր զրուցակիցն ընդգծում է, որ Իրանն էլ իր հերթին է մեսիջներ ուղարկում Ադրբեջանին։
Որպես օրինակ Մելքոնյանը հիշատակեց իրանական մամուլի վերջին շրջանի հրապարակումներն Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմաբազաների վերաբերյալ, որտեղ ակնհայտ երևում են իսրայելական ԱԹՍ–ները։ Ինչպես նաև Իրանի նախագահ Ռոհանիի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը պատրաստ է հարվածել «սիոնիստական ռեժիմի յուրաքանչյուր ներկայության կետին Հարավային Կովկասում»։
«Իրականում իրենք նկատի ունեն, որ եթե նույնիսկ այդ ԱԹՍ–ները կիրառվեն ՀՀ–ի դեմ, ինչպես եղավ արցախյան վերջին պատերազմի ժամանակ, նույն պատասխանը կստանան։ Փաստացի, Իրանը պատերազմի ժամանակ առնվազն երեք ԱԹՍ–ի հարվածել է։ Դրանով Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է ոչ միայն խոսքերով աջակցել ՀՀ–ին, այլ նաև պատրաստ է գործել այդպիսի միջոցներով»,–նշում է փորձագետը։
Թեպետ ուղղակիորեն Հայաստանի անունը չի շոշափվում այս հակամարտությունում, սակայն այն չի կարող չմտահոգել ՀՀ–ին, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և դրանից բխող վտանգները։ Մելքոնյանի դիտարկմամբ` փաստացի, Իրանը մտադիր չէ Հայաստանի փոխարեն պատերազմել, բայց կա մի ուղղություն, որը, ըստ փորձագետի, Հայաստանը կարող է առաջարկել Իրանին։
Իսրայելն ուզում է սադրել Իրանին և հրահրել տարածաշրջանային պատերազմ. Պետրոսյան
«Օրինակ` եթե տեղի ունենա ներխուժում Հայաստանի տարածք Ադրբեջանի կողմից կա՛մ Նախիջևանի տարածքից կա՛մ օկուպացված Քաշաթաղի, Հայաստանն իր համաձայնությունը տա, որ Իրանն իր տարածքից հարվածի ադրբեջանական զորքերին, որոնք կգտնվեն Հայաստանի տարածքում: Իրանն այժմ առաջ է մղում, որպեսզի Հայաստանի հետ ստորագրեն «Շուշիի հռչակագրի» նման մի բան, որը Թուրքիան ու Ադրբեջանն ունեն, որպեսզի արդեն փաստաթղթով իրավական հիմքեր ունենա ներխուժել և կասեցնել Ադրբեջանի հարվածը»,–ավելացրեց արևելագետը։
Հավելենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ թշնամիների, հատկապես Իսրայելի կողմից Իրանի դեմ ցանկացած փոքր գործողություն կոշտ պատասխանի կարժանանա Իրանի ԶՈւ–ի կողմից և կուղեկցվի Հայֆայի և Թել Ավիվի ավերմամբ։
Ռայիսին ընդգծել է, որ Իրանի ԶՈւ–ի ներուժի զարգացումը ուղերձ է արևմտյան տերություններին, նախևառաջ` ԱՄՆ–ին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ լքեն Մերձավոր Արևելքը։
Լրահոս
0