https://arm.sputniknews.ru/20230418/zinvvorakan-kacaranum-zvohvats-15-zintsarajvoghneri-tsnvoghnery-pakel-en-erevan-sevan-majrughin-58385306.html
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Sputnik Արմենիա
Ծնողները բացատրություններ են պահանջում երկրի վարչապետից ու պաշտպանության նախարարից։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T20:19+0400
2023-04-18T20:19+0400
2023-04-18T20:37+0400
կացարան
վաշտ
զորամաս
հրդեհ
ծնող
ճանապարհ
զոհ
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037702_0:0:1600:901_1920x0_80_0_0_0968d9dc96998eba574f34103585d1e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը` տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։Նրա խոսքով` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե երբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/13/54037702_159:0:1582:1067_1920x0_80_0_0_8d49e81de4c0d45b6e72ec317b480207.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կացարան, վաշտ, զորամաս, հրդեհ, ծնող, ճանապարհ, զոհ, զինծառայող
կացարան, վաշտ, զորամաս, հրդեհ, ծնող, ճանապարհ, զոհ, զինծառայող
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
20:19 18.04.2023 (Թարմացված է: 20:37 18.04.2023) Ծնողները բացատրություններ են պահանջում երկրի վարչապետից ու պաշտպանության նախարարից։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է փաստաբան Նորիկ Նորիկյանը` տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից։
«Այսօր գնացել ենք Ազատ գյուղ, որտեղ զոհված 15 զինծառայողի ծնողների և քննիչի մասնակցությամբ կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել։ Վերադարձի ճանապարհին ծնողները որոշեցին, որ պետք է փակեն այս ճանապարհը երկկողմանի»,–տեսանյութում հայտնում է Նորիկյանը։
Նրա խոսքով` ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ, կամ կոնկրետ օր ու ժամ ասեն, թե երբ կընդունեն իրենց՝ նույն հարցերին պատասխանելու համար։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Եղիշե Հակոբյանից բացի քրգործ է հարուցվել նաև զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Գ.Մ.-ի նկատմամբ։