https://arm.sputniknews.ru/20230418/yndhanur-hajtarari-chen-ekel-garegin-b-i-het-zlm-58327658.html
Գարեգին Բ-ն ու նախարարն ընդհանուր հայտարարի չեն եկել. ԶԼՄ
Գարեգին Բ-ն ու նախարարն ընդհանուր հայտարարի չեն եկել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T09:44+0400
2023-04-18T09:44+0400
2023-04-18T14:28+0400
եկեղեցու պատմություն
հայ առաքելական եկեղեցի
կաթողիկոս
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57404534_0:73:1400:861_1920x0_80_0_0_c73795b3961f5b8f2dcba36fcdfdd5ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ինչպես երևում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ կրքերը չեն մարում, գրում է «Փաստ» օրաթերթը։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։Մասնավորաբար, նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ Օրերս ԿԳՄՍ նախարարին վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը:«Փաստ» թերթի տեղեկություններով՝ քննարկումները բավական երկարատև են եղել, սակայն որևէ էական արդյունք չեն տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարությունը հաստատակամ է, այսպես կոչված, հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությանը, այսինքն, այսպես կոչված, ինտեգրմանը, ինչը նշանակում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես ինքնուրույն առարկա, փաստացի կհանվի հանրակրթությունից»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1d/57404534_78:0:1322:933_1920x0_80_0_0_2099f1f8bb5cf8188ed160a016fc5628.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եկեղեցու պատմություն, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ժաննա անդրեասյան
եկեղեցու պատմություն, հայ առաքելական եկեղեցի, կաթողիկոս, ժաննա անդրեասյան
Գարեգին Բ-ն ու նախարարն ընդհանուր հայտարարի չեն եկել. ԶԼՄ
09:44 18.04.2023 (Թարմացված է: 14:28 18.04.2023) Նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Ինչպես երևում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ կրքերը չեն մարում, գրում է «Փաստ» օրաթերթը։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։
Մասնավորաբար, նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ Օրերս ԿԳՄՍ նախարարին վեհարանում
ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ամենայն հայոց հայրապետը բարձրաձայնել է եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ քննարկումները բավական երկարատև են եղել, սակայն որևէ էական արդյունք չեն տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարությունը հաստատակամ է, այսպես կոչված, հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությանը, այսինքն, այսպես կոչված, ինտեգրմանը, ինչը նշանակում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես ինքնուրույն առարկա, փաստացի կհանվի հանրակրթությունից»: