https://arm.sputniknews.ru/20230418/rd-khaghaghapahnery-lghum-hradadari-khakhtman-erku-depq-en-ardzanagrel-58387805.html
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել
Sputnik Արմենիա
ՌԴ խաղաղապահ զորախումբը մշտական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T21:48+0400
2023-04-18T21:48+0400
2023-04-18T21:50+0400
խաղաղապահներն արցախում
ասկերան
հրադադար
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655153_0:75:1280:795_1920x0_80_0_0_c9e0da6df95a11f8ff7ff097a7c813a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում է ապահովվել։30 դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի վերահսկողություն են իրականացնում։ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ–ների հետ։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
ասկերան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51655153_0:0:1137:853_1920x0_80_0_0_dd3a4e7265bd372e6764af9924cdd686.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, ասկերան, հրադադար, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
խաղաղապահներն արցախում, ասկերան, հրադադար, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ՌԴ խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել
21:48 18.04.2023 (Թարմացված է: 21:50 18.04.2023) ՌԴ խաղաղապահ զորախումբը մշտական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորախումբը ԼՂ–ի Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ասկերանի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ տվյալ փաստերի առիթով հետաքննություն է իրականացնում»,– ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով` Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Գորիս–Ստեփանակերտ ճանապարհով մարդասիրական բեռով ավտոշարասյան ուղեկցում է ապահովվել։
30 դիտակետերում ՌԴ խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի վերահսկողություն են իրականացնում։
ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ–ների հետ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: