https://arm.sputniknews.ru/20230418/putiny-hatuk-razmakan-gvortsvoghutjan-zinvvorakannerin-tsalvovi-srbapatker-e-nvirel-58347660.html
Պուտինը Հատուկ ռազմական գործողության գոտու զինվորականներին ծալովի սրբապատկեր է նվիրել
Պուտինը Հատուկ ռազմական գործողության գոտու զինվորականներին ծալովի սրբապատկեր է նվիրել
Sputnik Արմենիա
Պուտինը անձամբ է սրբապատկերը ցույց տվել զինվորականներին շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T14:05+0400
2023-04-18T14:05+0400
2023-04-18T14:06+0400
վլադիմիր պուտին
լուգանսկ
սրբապատկեր
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58344991_0:0:1280:720_1920x0_80_0_0_422b1654332ec52288497551a7b6e679.jpg
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի մարզում «Դնեպր» զորախումբ և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում «Վոստոկ» ազգային գվարդիա այցելության ժամանակ Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկուն է հանձնել սրբապատկերի պատճենը, որը պատկանել է «Ռուսական կայսրության ամենահաջողակ պաշտպանության նախարարներից մեկին»։Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդմամբ՝ այն իրենից ներկայացնում է ծալովի սրբապատկեր՝ Անձեռակերտ Փրկչի կերպարով։ Դիմելով գեներալ-գնդապետ Տեպլինսկուն՝ Պուտինը նշել է, որ նա կարող է սրբապատկերն իր հետ ծառայության տանել։Նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ամենահաջողակ պաշտպանության նախարարի մասին, հավանաբար նկատի է ունեցել կոմս Դմիտրի Միլյուտինին։ Նա ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1861-1881 թվականներին, իրականացրել է ռազմական բարեփոխումներ։ Երիտասարդ տարիներին Միլյուտինը մասնակցել է Կովկասյան պատերազմին։ Նրա օրոք է տեղի ունեցել Ռուսաստանի համար հաջող պատերազմը Թուրքիայի հետ (1877-1878)։ ԼԺՀ-ում խորհրդակցության ժամանակ նույնպես ՌԴ ղեկավարը հրամանատարներին է նվիրել սրբապատկերի պատճենը։Պուտինի՝ Խերսոնի մարզ և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի մասին, որը կայացել էր նախօրեին, հայտնի է դարձել այսօր առավոտյան:
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58344991_312:0:1272:720_1920x0_80_0_0_5032bfbb5f151bbc439ca95281079bbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, լուգանսկ, սրբապատկեր, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
վլադիմիր պուտին, լուգանսկ, սրբապատկեր, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Պուտինը Հատուկ ռազմական գործողության գոտու զինվորականներին ծալովի սրբապատկեր է նվիրել
14:05 18.04.2023 (Թարմացված է: 14:06 18.04.2023) Պուտինը անձամբ է սրբապատկերը ցույց տվել զինվորականներին շտաբում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խերսոնի մարզում «Դնեպր» զորախումբ և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում «Վոստոկ» ազգային գվարդիա այցելության ժամանակ Օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկուն է հանձնել սրբապատկերի պատճենը, որը պատկանել է «Ռուսական կայսրության ամենահաջողակ պաշտպանության նախարարներից մեկին»։
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդմամբ՝ այն իրենից ներկայացնում է ծալովի սրբապատկեր՝ Անձեռակերտ Փրկչի կերպարով։ Դիմելով գեներալ-գնդապետ Տեպլինսկուն՝ Պուտինը նշել է, որ նա կարող է սրբապատկերն իր հետ ծառայության տանել։
«Անձեռակերտ Փրկչի» պատկերը նկարում էին ռուսական բանակի դրոշների վրա և տեղադրում էին ամրոցների դարպասների վերևում։ Ռազմիկները ի դեմս նրա միշտ իրենց հովանավորին էին տեսնում։
Նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ամենահաջողակ պաշտպանության նախարարի մասին, հավանաբար նկատի է ունեցել կոմս Դմիտրի Միլյուտինին։ Նա ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1861-1881 թվականներին, իրականացրել է ռազմական բարեփոխումներ։ Երիտասարդ տարիներին Միլյուտինը մասնակցել է Կովկասյան պատերազմին։ Նրա օրոք է տեղի ունեցել Ռուսաստանի համար հաջող պատերազմը Թուրքիայի հետ (1877-1878)։ ԼԺՀ-ում խորհրդակցության ժամանակ նույնպես ՌԴ ղեկավարը հրամանատարներին է նվիրել սրբապատկերի պատճենը։
Պուտինի՝ Խերսոնի մարզ և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի մասին, որը կայացել էր նախօրեին, հայտնի է դարձել այսօր առավոտյան: