00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մադրիդյան սկզբունքներն անկախության շանս էին տալիս ԼՂ–ին, դրանով ամեն ինչ ասված է. իրավաբան

© Sputnik / Asatur YesayantsԱրամ Օրբելյան
Արամ Օրբելյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Արամ Օրբելյան
Բաժանորդագրվել
Օրբելյանի կարծիքով ՝ միշտ, ցանկացած միջազգային փաստաթղթերում, բանակցություններում կարելի է գտնել կետեր, որոնք ՀՀ–ին այդքան էլ ձեռնտու չեն, սակայն պետք է հասկանալ, թե ունեցած տարբերակներից որն էր ավելի ձեռնտու` բանակցությունները հասցնել մինչև վե՞րջ, թե՞ պատերազմ ստանալ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի– Sputnik. Մադրիդյան սկզբունքները, դրանց տարբեր տատանումները այս կամ այն չափով անկախության հնարավորություն էին տալիս Լեռնային Ղարաբաղին՝ թույլ տալով պահպանել բանակցային գործընթացը և կանխել պատերազմը։ Հակառակ պնդումները հիմնովին սխալ են, հատկապես աղետալի պատերազմի, հազարավոր մարդկանց մահվան և տարածքային կորուստների ֆոնին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ քննադատությունը։
Իրավաբանը կոպիտ սխալ է համարում միջազգային իրավական հարաբերությունները մեկ անհայտով հավասարման վերածելու փորձերը:
Փաշինյանն ավելի վաղ խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը, Մադրիդյան սկզբունքները որպես հիմք ընդունելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Վարչապետի խոսքով` Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը` ստանալով անկախություն, իսկ 2007-ին առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Հարց է ծագում` ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես Ադրբեջանի մաս։
«Ակնհայտորեն համաձայն չեմ այդ պնդման հետ, այն չի համապատասխանում իրականությանը և բաց է թողնում մի ֆունդամենտալ խնդիր, որ դիվանագիտությունը բացառում է պատերազմը։ Մադրիդյան սկզբունքները կարգավորման բազմաթիվ բանաձևերից ընդամենը մեկն էին։ Հետո կային նորացված սկզբունքներ, դրանից առաջ կար Կազանյան բանաձևը, դրանից առաջ կար այսպես կոչված «ընդհանուր պետության» գաղափարը, կային փաթեթային և փուլային լուծումներ և այլն: Քանի դեռ քննարկվող տարբերակները վերջնական տեսք չեն ստացել, անհնար է գնահատել դրանց լավ կամ վատ լինելը։ Բայց քանի դեռ կա բանակցային գործընթաց, դա արդեն լավ է, քանի որ այն բացառում է պատերազմը»,- ասաց Օրբելյանը։
Ինչ վերաբերում է հարցի բուն էությանը, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախացել է Խորհրդային Միությունից։ Նախկին փոխնախարարը տրամաբանական հարցադրումներ է հնչեցնում, օրինակ` ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել բանակցություններին, ի՞նչ կապ ունի այս գործընթացի հետ Հայաստանը, եթե անկախություն է հռչակել Լեռնային Ղարաբաղը։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա կարելի է հարցնել, թե ինչու ընդհանրապես բանակցել, եթե Ղարաբաղն արդեն ինքնորոշվել է և անկախացել։ Կամ ինչո՞ւ է Հայաստանը վախենում տարածքային ամբողջականության սկզբունքից, եթե այն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ վերջինս երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
Ինչ պիտի ասեր Փաշինյանը` նայելով ընդդիմության աչքերին. նա խոսեց Մադրիդյան սկզբունքներից
«Խնդիրը այստեղ բառախաղի մեջ չէ, խնդիրն ընդամենը նախընտրական փուլում մի ձայնագրության մեջ է, որտեղ այդ մի մարդը (Նիկոլ Փաշինյան., խմբ.) ասում է` ես կգնամ և ինձ գժի տեղ կդնեմ։ Միջազգային հարաբերություներում գժի տեղ չեն դնում, և խրոնիկ սուտասանի հետ որևէ մեկը չի ցանկանա որևէ բան բանակցել»,–ասում է փորձագետը։
Օրբելյանի կարծիքով՝ միշտ, ցանկացած միջազգային փաստաթղթերում, բանակցություններում կարելի է գտնել կետեր, որոնք Հայաստանին այդքան էլ ձեռնտու չեն։ Նա հիշեց Փաշինյանի արտահայտությունն այն մասին, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար։
«Որն էր ավելի լավ՝ բանակցությունները հասցնել մինչև վե՞րջ, հանրաքվե անցկացնե՞լ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, թե՞ պատերազմ ստանալ, որի ժամանակ 5 հազար մարդ զոհվեց՝ չհաշված վիրավորներին։ Մենք ունեինք մի գործընթաց, որտեղ դիտարկվում էր Լեռնային Ղարաբաղի անկախության սցենարը։ Իսկ ի՞նչ այլընտրանք է առաջարկել կամ առաջարկում դա քննադատող մարդը` պատերազմ, Լեռնային Ղարաբաղի վերջնական ճանաչում Ադրբեջանի կազմում։ Ահա թե ինչ է նա առաջարկում, հիմա ո՞րն է ավելի լավ», - ասաց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ փաստ է, որ Ադրբեջանը մինչև 2018 թվականը «դեմ էր տված պատին»։ Նա վատ վիճակից դուրս գալու հնարավորություն չուներ, քանի որ կողմերը հասել էին շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերջին փուլին: Այդ մեխանիզմների լիարժեք ներդրումը կբացահայտեր սրացման նախաձեռնողին, և միջազգային գործընկերները չէին կարողանա այսուհետ հավասարության նշան դնել կողմերի միջև, նրանց արձագանքը կլիներ հասցեական։
Մինչև 2018-2019թթ. Հայաստանում խոսում էին ինքնորոշման իրավունքի և Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, հիմա խոսում ենք միայն իրավունքների և անվտանգության մասին։ Սա, ըստ Օրբելյանի, այսօրվա ղեկավարության գործունեության լավագույն գնահատականն է։
Միայն Փաշինյանն է ասում, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂ–ն հանձնելու մասին է. Սերժ Սարգսյան
Լրահոս
0