https://arm.sputniknews.ru/20230418/hh-varchapetn-yndunel-e-amn-petqartughari-pvokhteghakal-erika-olsonin-58332986.html
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին
Sputnik Արմենիա
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման վերաբերող հարցեր: 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T12:06+0400
2023-04-18T12:06+0400
2023-04-18T12:06+0400
էրիկա օլսոն
նիկոլ փաշինյան
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58333300_0:0:1670:940_1920x0_80_0_0_3b5fbfa37f88cbcc1be69fd04503cf22.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը:Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ: տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:Հիշեցնենք՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Օլսոնին ավելի վաղ ընդունել էին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/12/58333300_71:0:1555:1113_1920x0_80_0_0_2405a242589899dacad4c6ad7b03d731.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էրիկա օլսոն, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն
էրիկա օլսոն, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը:
Այս մասին ՀՀ վարչապետը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ հանդիպման ժամանակ: տեղեկությունը հայտնում են
վարչապետի աշխատակազմից։Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:
Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Օլսոնին ավելի վաղ ընդունել էին ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանը։