00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա. նորանշանակ դեսպան

© Photo : official site of the Security Council of RAԱրմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2023
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային
Բաժանորդագրվել
Տիկին դեսպանը վստահեցրել է, որ նպաստելու է հայ-հնդկական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայ-հնդկական հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին ասել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։

Ինչպես հայտնում են ԱԽՔ մամուլի քարտուղարությունից, քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:
Տիկին դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:
Նշենք, որ հունվարի 17–ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի արդեն նախկին դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել էր 2019 թվականին։
Լրահոս
0