https://arm.sputniknews.ru/20230418/es-gnalu-em-qnnich-handznazhvoghvov-tvogh-inqn-el-ga-pashinjann-oskanjanin-hravirec-qnnarkman-58353747.html
«Ես գնալու եմ քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա». Փաշինյանն Օսկանյանին հրավիրեց քննարկման
«Ես գնալու եմ քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա». Փաշինյանն Օսկանյանին հրավիրեց քննարկման
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հիմա հրապարակել բանակցային գործընթացի հետ կապված` իրեն ուղղված առաջարկները։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T14:37+0400
2023-04-18T14:37+0400
2023-04-18T14:38+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
վարդան օսկանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_0:80:1600:980_1920x0_80_0_0_292d5068e2d667eee6d730ba9fe51c0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հրավիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց Ազգային ժողովում` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե կա մարդ, որի հետ քննարկել է բանակցային ամբողջ գործընթացը։Վարչապետը նշեց, թե վերջերս մի պաշտոնյա հայտարարել է, որ նախկինում ուզել է Փաշինյանին առաջարկել այսինչ քայլն անել։ Վարչապետն առաջարկեց հիմա հրապարակել այդ` իրեն ուղղված առաջարկները։Նրա խոսքով` Օսկանյանի հետ ինքը պրոբլեմ ունի, քանի որ նա Մադրիդյան սկզբունքներով եղած շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել։Փաշինյանը պնդեց, որ բանակցային ամբողջ գործընթացի մասին ԼՂ իշխանությունները տեղյակ են եղել, բանակցային բոլոր փաթեթները փոխանցել է նրանց։Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը մարտի 16-ին մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/18/55853128_177:0:1600:1067_1920x0_80_0_0_2d1025bded1de16a4749f62855e91107.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան
հայաստան, նիկոլ փաշինյան, վարդան օսկանյան
«Ես գնալու եմ քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա». Փաշինյանն Օսկանյանին հրավիրեց քննարկման
14:37 18.04.2023 (Թարմացված է: 14:38 18.04.2023) Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հիմա հրապարակել բանակցային գործընթացի հետ կապված` իրեն ուղղված առաջարկները։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հրավիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց Ազգային ժողովում` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե կա մարդ, որի հետ քննարկել է բանակցային ամբողջ գործընթացը։
Վարչապետը նշեց, թե վերջերս մի պաշտոնյա հայտարարել է, որ նախկինում ուզել է Փաշինյանին առաջարկել այսինչ քայլն անել։ Վարչապետն առաջարկեց հիմա հրապարակել այդ` իրեն ուղղված առաջարկները։
«Բոլոր մարդիկ, որոնք տեղյակ էին, թող գրեին ու ասեին` դու չես հասկանում կամ արի հանդիպենք, քեզ ասելու բան ունենք։ Թող Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018-19 թվականներին ինչ խորհուրդ էր տալու ինձ։ Ես գնալու եմ քննիչ հանձնաժողով, թող ինքն էլ գա ու ասի` ես նման բաներ էի ասելու»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Օսկանյանի հետ ինքը պրոբլեմ ունի, քանի որ նա Մադրիդյան սկզբունքներով եղած շիլաշփոթն ավելի խորը շիլաշփոթ է սարքել։
Փաշինյանը պնդեց, որ բանակցային ամբողջ գործընթացի մասին ԼՂ իշխանությունները տեղյակ են եղել, բանակցային բոլոր փաթեթները փոխանցել է նրանց։
Ավելի վաղ ՔՊ–ական պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին
հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ
Օնիկ Գասպարյանը մարտի 16-ին մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։