https://arm.sputniknews.ru/20230418/erevanum-apahvovvats-e-anvtangutjan-bardzr-makardak-evrvopaji-tsanramarti-federaciaji-nakhagah-58330042.html
Երևանում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Երևանում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
Sputnik Արմենիա
Կոնֆլիտին անդրադարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու դեպքին ԿԳՄՍՆ արձագանքին։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T10:57+0400
2023-04-18T10:57+0400
2023-04-18T10:58+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ծանրամարտ
եվրոպայի ծանրամարտի առաջնություն
ադրբեջան
դրոշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58114386_0:0:1600:901_1920x0_80_0_0_d01463c5ef39fdf7910e27f5e063653d.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը: Կոնֆլիտին ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել։Նշենք, որ երեկ ԿԳՄՍՆ–ն հայտարարել էր, որ ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։Նիկոլյանին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ քրեական վարույթ չի նախաձեռնվի։Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին, ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ էին:Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված էին 40 երկրների 389 մարզիկներ:Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0d/58114386_47:0:1470:1067_1920x0_80_0_0_0a8aa340b5ca8c718a5d00b427fd803c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, ադրբեջան, դրոշ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ծանրամարտ, եվրոպայի ծանրամարտի առաջնություն, ադրբեջան, դրոշ
Երևանում ապահովված է անվտանգության բարձր մակարդակ. Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
10:57 18.04.2023 (Թարմացված է: 10:58 18.04.2023) Կոնֆլիտին անդրադարձել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու դեպքին ԿԳՄՍՆ արձագանքին։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ողջունել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրելու միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը: Կոնֆլիտին ֆեյսբուքյան իր
էջում է նման գրառում արել։
«Ես ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է կապվի քաղաքականության հետ։ Կարող եմ անձամբ հաստատել անվտանգության բարձր մակարդակը, որը միջոցառման սկզբից ապահովվել է սպորտային պատվիրակությունների համար»,-գրել է Կոնֆլիտին։
Նշենք, որ երեկ ԿԳՄՍՆ–ն
հայտարարել էր, որ ծանրամարտի Եվրոպայի 2023թ. առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի պետական դրոշի հետ կապված միջադեպը չի արտահայտում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դատապարտելի է սպորտային արժեքների և արդար խաղի (Fair Play) համընդհանուր սկզբունքների տեսանկյունից:
Հիշեցնենք` ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ միջադեպ գրանցվեց։ Դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի վազեց դեպի բեմ, դրոշակակիր
աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշն ու այրեց այն։
Նիկոլյանին
բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին։ Հանցակազմի բացակայության պատճառով նրա դեմ
քրեական վարույթ չի նախաձեռնվի։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու ազգային օլիմպիական կոմիտեն այս
միջադեպից հետո հայտարարեցին, որ ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, քանի որ նրանց անվտանգությունը չի ապահովվում։
Նշենք, որ ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13–ին,
ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4–ը մարզիկներ էին:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայտագրված էին 40 երկրների 389 մարզիկներ:
Առաջնությունը կընթանա ապրիլի 15-ից 23-ը։