https://arm.sputniknews.ru/20230418/davit-tvonvojanin-lselu-hamar-qnnich-handznazhvoghvovi-nist-karvogh-e-anckacvel-mekusaranum-58380480.html
Դավիթ Տոնոյանին լսելու համար քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում
Դավիթ Տոնոյանին լսելու համար քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում
Sputnik Արմենիա
Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու համար օգտագործել է նրա հարազատական կապերը։ 18.04.2023, Sputnik Արմենիա
2023-04-18T18:26+0400
2023-04-18T18:26+0400
2023-04-18T18:28+0400
հայաստան
անդրանիկ քոչարյան
դավիթ տոնոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42933985_0:106:1600:1006_1920x0_80_0_0_dc06ac7983e263a4147bad2942e4e9d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱԺ անհնար լինի, ապա քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։Նա տեղեկացրեց, որ նա ցանկացել է Դավիթ Տոնոյանին քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրել ավելի վաղ, քան Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։Պատգամավորը շեշտեց` Տոնոյանի խոսքն այս հարցում չափազանց կարևոր է, քանի որ նա կարող է շատ հարցերում ճշգրտում մտցնել։Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42933985_180:0:1600:1065_1920x0_80_0_0_c90140456bc6472bbdebf29ae7eb72b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ քոչարյան, դավիթ տոնոյան
հայաստան, անդրանիկ քոչարյան, դավիթ տոնոյան
Դավիթ Տոնոյանին լսելու համար քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում
18:26 18.04.2023 (Թարմացված է: 18:28 18.04.2023) Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու համար օգտագործել է նրա հարազատական կապերը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի այցը ԱԺ անհնար լինի, ապա քննիչ հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել մեկուսարանում։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա տեղեկացրեց, որ նա ցանկացել է Դավիթ Տոնոյանին քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրել ավելի վաղ, քան Արցախի ՊԲ նախկին հրամանատար
Ջալալ Հարությունյանին։
«Հաշվի առնելով մեր հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի ու Դավիթ Տոնոյանի հարաբերությունները` ես խնդրել եմ, որ Գաբրիելյանը ճշգրտի` արդյոք Տոնոյանի հայտարարությունը ուժի մեջ է, ուզո՞ւմ է նա այցելել քննիչ հանձնաժողովի նիստին, թե ոչ»,– ասաց Քոչարյանը։
Պատգամավորը շեշտեց` Տոնոյանի խոսքն այս հարցում չափազանց կարևոր է, քանի որ նա կարող է շատ հարցերում ճշգրտում մտցնել։
Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ներկայացրել էր այն զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք իր կարծիքով վախենում են գալ ԱԺ։ Այդ անձանց շարքում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի փետրվարին։ Հոկտեմբերին
հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգվեց ևս 6 ամսով։